06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Փոխադրողներն ու գծատերերն այլեւս խաթր չեն անելու

Փոխադրողների միությունն այսուհետ գործելու է միայն օրենքի դաշտում. Նման տեսակետ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նրա խոսքով այլեւս որեւէ մեկի “խաթրով” չեն գնա եւ ոչ մեկին չեն համոզի:

 “Իսկ մենք ակնկալում ենք ուղեվարձի թանակցում եւ այդ հարցով պարբարաբար դիմում ենք քաղաքապետարան: Այս անգամ մեզ խոստացել են, որ մեկ շաբաթում կուսումնասիրեն թանկացման մեր փաստարկները եւ պատասխան կտան մեզ: Ընդ որում, տրանսպորտի սակագնի բարձրացման վրա ազդելու են երեք գործոններ՝ դրամի փոխարժեք, պահեստամասեր-քսանյութեր եւ վառելիքի գին”,-ասաց նա:

Ոլորտի պատասխանատուի խոսքով,  վարորդներն ունեն երկու խնդիր` ունենալ սարքին մեքենա եւ կարողանալ ընտանիք պահել: Մինչդեռ նրանք աշխատանքային ներկա պայմաններից գոհ չեն, եւ շատ վարորդներ որոշ ժամանակ աշխատելով՝ հրաժարվում են այդ գործից: Արդյունքում,  բազմաթիվ երթուղիներ են փակվել եւ փակվում:

“Ես կողմ եմ ուղեւորից գանձվող գումարը մնա նույնը, տարբերությունը փոխհատուցի իշխանությունը”,- ասաց նա: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ