13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ճիշտ եմ արել. Միհրան Պողոսյանը՝ Ծիծեռնակաբերդում երդման մասին

՛՛Մեր խնդիրն է այսօր ամեն մի նոր աշխատակցի փորձել այն հայրենասիրական ջիղը, հայրենասեր լինելու միտումը, որ անհրաժեշտ է պետական պաշտոնյային, հաղորդել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն՝ անդրադառնալով ԴԱՀԿ աշխատակիցների երդման արարողությանը, որ տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդում, ինչն արժանացավ բավական քննադատությունների:

Միհրան Պողոսյանը նշեց՝ դա իր որոշումն է եղել, որոշումը միայնակ է կայացրել և չբացառեց, որ առաջիկայում նման միջոցառումները կկրկնվեն: ՛՛Դա նպաստեց, և եթե չլինեին վատ արձագանքները, դա ավելի կնպաստեր, որ մեր նորակոչիկները հայրենասիրական այն մղումը, որ փորձում էինք հաղորդել, ստանային: Մենք ժամանակին պիոներ էինք ընդունվում Լենինի արձանի տակ, և դա մեզ համար մեծ պատիվ էր, մենք պարծենում էինք: Պետք չէր այս ամենն ինչ-որ մեծ խնդիր սարքել:

 Այդ որոշումը եղել է միայն իմը, և ես դա կայացրել եմ միայնակ, ու գտնում եմ, որ ճիշտ եմ արել՛՛: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ