11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ այս անգամ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները մասշտաբային արձագանք չստացան

Օրերս կառավարության հավանությանն է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Փոփոխություններով նախատեսվում է կատարել երկու որոշիչ քայլ. առաջին` բարձրացնել ԱԱՀ-ի շեմը մինչև 113,4 մլն. դրամի, որը գործող 58,35 մլն. դրամ շեմի համեմատ ավել է մոտ 1,9 անգամ:Երկրորդ` առևտրական գործունեությունից եկամուտների դրույքաչափը 1%-ի փոխարեն հաստատել 5%: Հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը կարող է նվազել […]

Տղամարդը գրադարանին է վերադարձրել գիրքը, որը 80 տարի առաջ վերցրել էր իր հայրը

Օրերս Հելսինկիի համար 10 գրադարան է եկել տարիքով տղամարդ եւ բերել մի գիրք, որը 80 տարի առաջ տարել էր ընթերցողն ու այլեւս չէր վերադարձրել: Պարզվել է, որ կենցաղային քիմիայի վերաբերյալ գիրքը 80 տարի առաջ վերցրել է տղամարդու հայրը, տղամարդն այն պատահաբար գտել է, երբ հին իրերն է դասավորել, հայտնում է Helsingin Sanomat-ը: Տեսնելով գիրքը` տղամարդը […]

Սեւանի ՍՊԻՏԱԿ ոսկին (ՋՈւՐ) չի վերածվի ՍԵՎ ոսկու (նաֆթ)…Գալուստ Նանյան

Էկո- տեղեկատվության վերլուծաբան, լուսանկարիչ, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. Զարմացած եմ ու զայրացած, երբ տեղեկանում եմ, որ ՀՀ Բնութ նախարարությունն իր դրական եզրակացություն է տվել ոմն մի ընկերության Սեւանա լճի ավազանում զբաղվելու երկրաբանահետախուզական, ինչ որ գործունեության իրականացնելու համար, որի արդյունքում երեք պայմանական տարածքներում (Նորատուս, Հայրիվանք եւ Ծաղկաշեն) որոնելու են գազի եւ նաֆթի շերտեր…. Սակայն […]

Մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը փոխվելու է

Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը: Վարորդներին հորդորում ենք երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման […]

Բեռլինի խորհրդարանում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բեռլինում կոչ են անում ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փետրվարի 26-ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, տեղի ունեցավ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում, ինչպես Henaran.am-ի թղթակիցը հայտնում է Բեռլինից: Այն կազմակերպել էին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Բեռլինի հայ համայնքն ու «Ցեղասպանություն 1915- Գերմանիա» նախաձեռնությունը: Որպես բանախոս հրավիրված էր Պոտսդամի համալսարանի «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն պրոֆ. Յուլիուս Շյոփսը: Վերջինս […]

Թույլատրել են ամուսնական դավաճանությունը

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել ամուսնական դավաճանության համար պատիժը, որն ընդունվել էր 1953 թվականին: Դատավորներն իրենց որոշումը պատճառաբանել են նրանով, որ պետությունը չպետք է խառնվի քաղաքացիների անձնական կյանքին: Սկսած 2008 թվականից` երկրում ամուսնական անհավատարմության համար 5 500 հոգի է դատապարտվել: Նշենք, որ անհավատարմության համար պատիժը 2 տարվա ազատազրկումն է:

Հռոմի պապի անձնական նամակը քաղաքական սկանդալի առիթ է դարձել

Հռոմի պապի անձնական, էկեկտրոնային նամակը` ուղղված իր արգենտինացի ընկերոջը, քաղաքական սկանդալի առիթ է դարձել: Արգենտինայում թմրամոլության դեմ ակտիվ պայքարող “Alameda” ընկերության ղեկավար Գուստավո Վերեին ուղղված իր նամակում Հռոմի պապը գրել է. «Մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի Արգենտինայի «մեքսիկանացումը» վերցանենք»,- հայտնում է РИА Новости-ն: Այս նամակի բովանդակությունը հայտնի է դարձել, եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խոսե […]

Ցեղասպանության հարցում Օբաման կիսում է Հրանտ Դինքի մոտեցումը. Ամերիկայի ձայն /վիդեո/

Սեփական պատմության գիտակցումը բարդ, բայց անհրաժեշտ գործընթաց է, որը մի օր տեղի է ունենալու նաեւ Թուրքիայում, կարծում են ամերիկյան փորձագետները, տեղեկացնում է Ամերիկայի ձայն-ը: Մանրամասները` Ամերիկայի ձայնի տեսանյութում:

Գասպարին պառկեց դատախազության մոտ /վիդեո/

Այս պահին ՀՀ դատախազության շենքի մոտ շարունակվում է «Ի պաշտպանություն Ավետիսյանների ընտանիքի» բողոքի ակցիան: Ակցիայի հենց սկզբից քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց: Նա ձեռքին ունի «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիիսյանների ու գյումրեցիների խնդիրը չէ» վերտառությամբ պաստառ: Քաղաքացիները պահանջում են արագ բացահայտել գործը, հանձնել Պերմյակովին Հայաստանին:  Մանրամասները`տեսանյութում:

Վառնայում տեղի է ունեցել զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված միջոցառում

Փետրվարի 25-ին, բուլղարական Վառնա քաղաքում Բուլղարիայի հայերի միության նախաձեռնությամբ և օրհնությամբ Վառնայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարթուղիմեոս քհն. Հակոբյանի տեղի ունեցավմիջոցառում՝ նվիրված հայ ազգային հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին: Այս մասին «Կանթեղ Արարատյանին»-ին հայտնում են Բուլղարահայերի միությունից: Երեկոյան ժամը 17:00-ին մեծ թվով հայեր հավաքվել էին Վառնայի ս. Սարգիս եկեղեցում, ուր բոլորը միասին մասնակցեցին ամենօրյա երեկոյան ժամերգությանը՝ առաջնորդությամբ տեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի