14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապօրինի շինություններ

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5  արձանագրություն է կազմվել:  

Գնացքի տակ ընկած կինը երեխա է ունեցել` առանց կոմայից դուրս գալու

Մոսկվայի 31-ամյա բնակչուհին երեխա է ունեցել` առանց կոմայից դուրս գալու: Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին Մարիայի հետ դժբախտ պատահար էր տեղի ունեցել, նա սայթաքել էր ու ընկել գնացքի տակ, հայտնում է LifeNews-ն: Հղի կնոջը ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ կինը գլխի ծանր վնասվածք է ստացել: Բժիշկներին հաջողվել էր պահպանել երեխային, մեկուկես ամիս […]

ԱՄՆ նորանշանակ դեսպանը հայերենով դիմել է հայերին /վիդեո/

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերը նախօրեին երդում է տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: «Ուղարկեք նրան հասցեագրված ձեր մեկնաբանությունները կամ հարցերը Twitter-ի միջոցով՝ օգտագործելով ‪#‎BarevRickMills  մակնշումը», – ասված է դեսպանատան էջում հրապարակված հաղորդագրությունում: Դեսպանը նաեւ հայերեն լեզվով ողջույնել է […]

Քննարկվեցին ՛՛Հայոց ցեղասպանություն՛՛ թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը

 Փետրվարի 6-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերի համար դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։ Հանձնաժողովի անդամները, քննարկելով ծրագրերը, ընդգծեցին, որ դրանք պետք է համապատասխանեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգուն։ Հայտերի ընտրության հարցում հաշվի են առնվելու, թե ինչ թիրախային խմբի հետ են […]

Դեռ շատ բաներ հայտնի չեն արցախյան պատերազմից /վիդեո/

՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ոչ գովերգում է ՛՛Նախախորհրդարանի՛՛՝ Արցախ գնալու քայլը, ոչ էլ քննադատում է: ՛՛Դա իրենց գործն է՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՛՛Բայց որ այդտեղ միտումներ կար՝ նրանց ծեծի ենթարկելու, դա փաստ է՛՛,-նկատեց նա: Դիտարկմանը, որ նրանց զգուշացվել է չգնալ Արցախ, Եղիազարյանն ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, որ Արցախի ժողովուրդը հարյուր […]

Ձմռան ցրտին ստիպված էինք ռուսական զորքի հետ նահանջել

Խաչատուր Գրիգորյանի վկայությունը 7 օգոստոսի 1916թ., Հին Նախիջևան Խաչատուր Գրիգորյանը Սալմաստի Մահլամ գյուղից էր, ուր հաստատվել էր 25 տարի առաջ քրդական բռնություններից փախչելով: Հերթական անգամ թուրք-քրդական վայրագություներից խուսափելու համար ձմռան ցրտին ստիպված էին ռուսական զորքի հետ նահանջել:, գրում է armeniangenocide100.org-ը: 300 տուն ունեցող գյուղում միայն 250 մարդ է մնացել: Նրանք էլ սպանվել են տեղ հասած […]

Ինչ են պատմում Նոր Նորքում նռնակի պայթյունից տուժածի հարազատներն ու հարևանները. նոր մանրամասներ /ֆոտո, վիդեո/ armlur.am

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Նոր Նորքի իններորդ զանգվածում 52-ամյա Մելիք Գալստյանը բնակարանում նռնակ է պայթեցրել, ինչի հետևանքով նրա քենու 4-ամյա թոռը`Էլեն Դալլաքյանը, և կինը՝ 46-ամյա Անահիտ Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում տուժած երեխայի պապիկը հայտնել է, որ Անահիտ Խաչատրյանն իր թոռան դայակն է, և […]

Եվրասիական միություն. Պուտինի պատասխանը ԵՄ-ին

Հայաստանը դառնում է Եվրասիական միության չորրորդ անդամը: Հայաստանի Հանրապետությունը վերջերս դարձավ չորրորդ երկիրը, որը միացավ Եվրասիական միությանը: Այս քիչ հայտնի կազմակերպությունը Վլադիմիր Պուտինի արձագանքն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ի ոտնձգությանը, չնայած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեռևս 1994 -ին առաջ էր քաշել առևտրային դաշինքի գաղափարը, որը միավորելու էր Արևելյան Եվրոպայից Կենտրոնական Ասիա ընկած երկրները: Մաքսային միությունը, որը […]

Չենք ուղարկում՝ միջամտելու Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակին /վիդեո/

”Քաղաքական ուժերը բավական պասիվ են, քանի որ լավ են հասկանում տեղի ունեցածը՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Բերձորի դեպքերից: Նա նշեց, որ այսօր էլ Ղարաբաղում պատգամավորական խումբ կա: ՛՛Բայց չենք ուղարկում՝ միջամտելու Ղարաբաղի հանրապետության ներքաղաքական իրավիճակին, կամ մեկ պետության մարդիկ գնան մեկ այլ պետության ներքաղաքական խնդիրներին խառնվե՞ն՛՛: Բաղդասարյանն անդրադարձավ նաև […]

Գոգենի “Երբ դու կամուսնանաս” կտավը դարձել է աշխարհի ամենաթանկ նկարը /ֆոտո/

Իմպրեսիոնիստ Պոլ Գոգենի “Երբ դու կամուսնանաս” կտավը վաճառվել է ռեկորդային բարձր գնով` 300 միլիոն դոլարով: Այն դարձել է աշխարհի ամենաթանկ կտավը, տեղեկացնում է Российская газета-ն: Նկարը վաճառվել է Qatar Museums ընկերությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի