14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են: Որոշ լուրերով, աշխատանքից ազատվել է մոտ 80 հոգի, որոնց մեծ մասն աշխատում էր տարբեր հեռուստանախագծերում: Միայն լրատվական «Էպիկենտրոն» թողարկումում աշխատանքից ազատվել է մոտ 13 հոգի, այդ թվում՝ հաղորդավարներ Լիլիթ Աղբալյանը, Գրիգոր Հարությունյանը, լրագրողներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժող, վարորդ: Լրատվականի աշխատակիցներին բոթը հայտնել է դեռևս տնօրենի կարգավիճակում գտնվող Իվետա Տոնոյանը, ով ժողով է հրավիրել և դեմքի տխուր արտահայտությամբ հայտարարել աշխատանքից դուրս եկողների անունները՝ հավելելով, որ դժվարությամբ է գնացել այդ որոշմանը:

Աշխատակիցներն աշխատանքից ազատվել են Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով. նրանց վաղօրոք չէին հայտնել աշխատանքը կորցնելու և դրա պատճառների մասին: Մեզ տեղեկություններ են հասել նաև, որ աշխատանքից չազատված աշխատակիցների աշխատավարձերն էլ իջեցվելու են:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ