14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը մեկնարկում է գյուղատնտեսության աջակցության ծրագիրը

Պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրվող աջակցության ծրագրերը կշարունակվեն նաեւ այս տարի։ Նախատեսվում է մատչելի գներով ինչպես սերմացուի, այնպես էլ դիզելային վառելանյութի եւ պարարտանյութերի մատակարարում։ Այդ առումով կառավարության այսօր կայացած նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ։ Ըստ այդմ, գործադիրը ստանձնեց գյուղատնտեսությանը տրամադրվող վառելանյութի, պարարտանյութերի եւ սերմերի գնային տարբերությունը մարելու պարտավորություն։   Կառավարությունը մտադիր է գյուղացիական տնտեսություններին դիզելային […]

Օբյեկտիվ քննություն է լինելու.դատախազ

՛՛Բարսեղյանի գործով օբյեկտիվ քննություն է լինելու: Եթե որևէ մեկը ռազմական ինստիտուտից ազատվում է աշխատանքից, չի նշանակում, որ նրանք կապ ունեն հանցագործության հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական զինվորական դատախազության դատախազ Արթուր Անտոնյանը և հավելեց.՛՛ Եթե նախաքննության ժամանակ նման կապի առկայությունն ապացուցվի, ապա նրանք կենթարկվեն պատասխանատվության՛՛: ՛՛Բանակն իրականում՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը նշեց, որ […]

Սահմանին դանդաղ պատերազմ է. Արծրուն Հովհաննիսյան

՛՛Հունվարի սկզբից իրավիճակը սահմանին լարված է: Քայլ, որը այս խնդիրը միանգամից կլուծի չեմ պատկերացնում: Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ: Մենք եթե մի օր պարտվենք, դա կնշանակի, որ կորուստներ կունենանք, այսինքն` կկորցնենք դիրքեր: Զոհը դեռևս պարտություն չէ՛՛,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ իր տան բակում փետրվարի 4-ին հակառակորդի կրակին զոհ […]

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախօրեին երեկոյան մահացել է ադրբեջանցի զինծառայող Ֆարիդ Ագաեւը, տեղեկացնում է ադրբեջանական АПА-ն: Գործակալությունը նշում է, որ զինծառայողը մահացել է “թշնամու հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ստացված վիրավորումից”:

Հայկազին սպանել են անկողնում

՛՛Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված պատժի ձևերը՝ հեռացնել աշխատանքից Ռազմական ինստիտուտի ղեկավարությանը, ոչ համարժեք են: Բարսեղյանին սպանել են անկողնում և նրա հետ նույն սենյակում գտնվող կուրսանտները անգամ ծպտում չեն հանում: Սա նշանակում է, որ ոչ կանոնադրական հարաբերությունները գերակշռում են այդ կրթական հաստատությունում՛՛,-այսօր կայացած քննարկմանը նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Սաքունցը տեղի […]

Այսօր Գյումրու ժողովուրդը սթրեսի մեջ է. պատգամավոր

 ԱԺ ՕԵԿ խմբկցության գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր գնալու է Գյումրի: Նա այսօր մասին նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում Գյումրիի բախումների մասնակիցներից Մնացական Ալեքսանյանի կալանավորմանը: Պատգամավորը հեռախոսազրույց է ունեցել Գյուրմու կառույցի պատասխանատուների հետ: ՛՛Բախումների գիշերը եղան քաղաքացիներ, ում հրավիրեցին հարցաքննության, ու հաջողվեց հասնել նրան, որ որևէ քաղաքացու չձերբակալեն: […]

Որքան են մեկնել Հայաստանից եւ ժամանել

2015 թվականի հունվարին “Զվարթնոց” և “Շիրակ” օդանավակայանները սպասարկել են 133  հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղևոր (69 384 ուղևորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 64 222 (62 621 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և […]

ԻՊ-ն Հայաստանին ուղղակիորեն վտանգ չի սպառնում. արաբագետ

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումն այս տարվա իր գործունեությունը շատ բուռն է սկսել: Տարին նոր է սկսվել ԻՊ-ը արդեն երեք պատանդի գլխատել է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում նկատեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:  “Կառույցի գործունությունից տուժեց նաեւ Հայաստանը` ունենալով նյութական կորուստ: Հայկական երկու եկեղեցիներ են այրվել: Անցած տարի սեպտեմբերի 20-ին մենք ունեցանք մեր առաջին կորուստը՝ Դեր […]

Պահանջում են ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին. Գյումրիում կրքերը թեժանում են

Այսօր ժամը 15:00-ին, Գյումրիում ավտոերթ է նախատեսված հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով: ՛՛Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը, պահանջում ենք […]

Ապրիլի 24-ին Թուրքիա մի եկեք, գնացեք Երեւան. թուրքական հ/կ-ների կոչը աշխարհի առաջնորդներին

Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են օտարերկրյա ղեկավարներին՝ կոչ անելով չմասնակցել Դարդանելի ճակատամարտի 100 ամյակի տոնակատարությանը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը՝ ապրիլի 24-ին, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Թուրքայի «Մարդու իրավունքների միության» այլատյացության և խտրականության դեմ հանձնաժողովը, Իզմիրի ասորական եղբայրության, մշակութային և համերաշխության պլատֆորմը, «Նոր Զարթոնք» կազմակերպությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի