28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Մարտի մեկը բացահայտելու խնդիր չկա, մարտի մեկը բացահայտված է վաղուց»

«Յոթ տարվա մեջ տուժողի իրավահաջորդներս հասկացել ենք, որ այս բոլորը իմիտացիոն բնույթ ունի: Իրենք ցույց են տալիս միջազգային կազմակերպություններին , որ իբր իրնք աշխատում են, զբաղվում են մարտի մեկի գործով, բայց իրականում երկարաձգում են այս գործը: Երբեք մարտի մեկի այս էջը չի բացահայտվի: Բոլոր մեղավորները կպատժվեն այն դեպքում, երբ որ կլինի իշխանափոխություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Քլոյանը վերջերս ծանուցագիր է ստացել և հրավիրվել քննչական ծառայություն: Նա նշեց, որ այս 7 տարիների ընթացքում գործը արդեն քննել են երկու տարբեր քննիչներ, իսկ այժմ գործով մեկ այլ քննիչ է զբաղվում: Որպես մարտի 1-ի անմիջական վկա Սարգիս Քլոյանը նշեց, որ այդ օրը շատ սադրիչներ են եղել: Քլոյանի դիտարկմամբ բոլոր տեսակի քննությունները ծնողներին հանգստացնելու համար են:

 «Մեր բոլոր ծնողների տպավորությունը նույնն է, եթե չի բացահայտվում յոթը տարվա մեջ, ոչինչ էլ չի փոխվի: Նույն դատախազը տեղափոխվել է քննչականա կոմիտե ու նույն քննիչներն են այնտեղ, ոչինչ էլ չի փոխվել: Հույս չենք կապում, որ կփոխվի գործում որևէ բան»,-նկատեց մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյան:

«Մարտի մեկը բացահայտելու խնդիր չկա, մարտի մեկը բացահայտված է վաղուց, մարդասպաններն էլ, հրաման տվողներն էլ: Ուղղակի գործը պետք է հրապարակայնացվի»,-եզրահանգեց «Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող, գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ