15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

«Դա մեկ անձի համար չէ»

«Աշխատում ենք, հույսով ենք, որ կունենանք լուրջ գաղափարական ու կառուցողական ընդդիմություն, որն առաջին հերթին ձեռք է տալիս ընդդիմությանը, մենք ընդառաջ կգնանք, որ մեր երկրում ի վերջո լինի ընդդիմություն գաղափարական առումով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններին, ապա նա նշեց, որ դա ոչ թե մեկ անձի հետ է կապված, այլ այն տնտեսվարողների խումբը, որոնց արտահանման շրջանառությունը կկազմի հիսուն միլիարդ, նրանք կօգտվեն այդ արտոնություններից, մնացացծն էլ կարող են իրենց ապրանքը հանձնել այլ կազմակերպություններին, որոնք կանեն այդ արտահանումը: «Փոքր ձեռնարկություններն արտահանմամբ չէին զբաղվում, և մենք անում ենք այնպես, որ հիմա փոքրերն էլ կարողանան զբաղվել արտահանմամբ»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ