04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

«Ադրբեջանի հետ անհնար է լեզու գտնել»

Արցախյան գոյամարտում անհայտ կորած ազատամարտիկներից 94-ի տվյալներն են դեռ ճշտվում, դրանք հնարավոր թվերն են: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ,  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հետ հանդիպել […]

«Ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի … »

«Ինձ ասում են` ինչ կլինի, եթե մեռնի թատրոնը: Ես էլ ասում եմ` ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի, քանի որ սաղ կյանքը թատրոն է: Հարսանիքը թատրոն է, կնունքը թատրոն է, թաղումը թատրոն է: Էտ Ազգային ժողովը թատրոն չի` ինչա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ծատուրյանը ցավ հայտնեց, որ մեր երկիրը վատ վիճակում է գտնվում. «Շատերը […]

«Հարգելի Սերժ Սարգսյան, արեք այդ խենթ բանը … »

Դերասան Հովհաննես Ազոյանը հերթական մեկնաբանությունն է արել համացանցում` խոստանալով երկար լռել: «Թույլ տվեք մի բան էլ ասել ու երկար լռել….. որովհետև որոշել եմ մտքի պահք պահել…. միտքս , եթե մաքրվի արարքներս էլ կմաքրվեն……….. և այսպես………………………………………հարգելի իշխանություն, դու այսօր հաղթեցիր… հաղթեցիր գոտկատեղից ներքև խփելով, հաղթեցիր ուժով ու հարուստ լինելով, հաղթեցիր մի գուցե, ըստ քեզ, արդարացի և […]

Լքում է Ծառուկյանին

ԲՀԿ խմբակցությունը լքել է պատգամավոր Դավիթ Քոչարյանը եւ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ. Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:    Նշենք, որ Դավիթ Քոչարյանը 5-րդ ԲՀԿ-ականն է, որ լքում է խմբակցությունը: 

Համահայկական հռչակագիրը կմնա թղթի վրա.Անդրեաս Ղուկասյան

«Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը և սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ»,-այսօր, փետրվարի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը: Ղուկասյանը նշում է, որ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց, որպես չարիք, որը որ ըստ էության թույլ չի տալիս համազգային համախմբում: «Սերժ Սարգսյանի փորձը Գագիկ Ծառուկյանին ներկայացնել, որպես չարիք մի  եղանակ էր իր մեղքը […]

ԲՀԿ-ն սպառնալի՞ք

«Մեր երկրում թե արտաքին և թե ներքին քաղաքականությունը չի կարող լճանալ և Աստված չանի, որ լճանա: Համենայնդեպս այն իրադարձությունների շարանը, որ մենք տեսանք Նոր տարուց սկսած չի կարող պատահականություն լինել, այն իր մեջ մեսիջներ է պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը: Քաղաքագետը չի  տեսնում հանրային շահի հարցադրումները և չի  կարող ասել, թե այս […]

Արտագաղթի կրճատում, բնակչության թվի աննախադեպ աճ /վիդեո/

2014թվականին Նոյեմբերյան քաղաքը ունեցել է աննախադեպ բնակչության աճ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը` փաստելով, որ կրճատվել են արտագաղթի ծավալները : Ավելին, քաղաքապետի փոխանցմամբ` բարձրացել է ծնելիության մակարդակը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ապրիլի 24-ի միջոցառումները տեղի կունենան. Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական Today’s Zaman պարբերականի այն տեղեկությունը, թե Անկարան չեղյալ է հայտարարել ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի տոնակատարությունները: Այդ մասին “Ակոս” թերթին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Նրանք նշել են, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները կիրականացվեն ապրիլի 24-ին, ինչպես և նախատեսված էր:   Նշենք, որ Today’s Zaman պարբերականը գրել էր, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի