03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քեռին կասկածել է քրոջ որդուն իր կնոջ հետ ինտիմ կապի մեջ. հրազենից ծանր վիրավորներ Աբովյանում.Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Այս գործով կայացվել է ոչ թե դատավճիռ, այլ՝ որոշում՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Նախաքննական մարմինը 29-ամյա Գևորգին մեղադրանք էր առաջադրել նախ՝ սպանության փորձի, ապա՝դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2013 թվականի մայիսի 31-ին Գևորգը կալանքի տակ է առնվել:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի դատական քննության ընթացքում՝ 2014 թվականի ապրիլի 2-ին դատարանը բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությունը, փոխել է ամբաստանյալի խափանման միջոցը՝ նրան ազատելով կալանքից և ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Ըստ դատական ակտի՝ Գևորգի քեռին՝ Խաչատուրը (անունը փոխված է), 2010 թվականի հունվարի 26-ին դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Քեռի Խաչատուրի՝ կալանավայրում գտնված ժամանակ Գևորգը պարբերաբար նյութական աջակցություն է ցուցաբերել ու հոգացել է քեռու ընտանիքի համար, քեռակնոջը՝ Նառային (անունը փոխված է) պարբերաբար ուղեկցել է քրեակատարողական հիմնարկ՝ ամուսնուն տեսակցելու:

Քեռի Խաչատուրը քրոջորդու այս հոգատարությամբ չի ուրախացել, հակառակը, այդ հոգատարությունը կասկածելի է համարել, իսկ կալանավայրից ազատվելուց հետո Գևորգին մեղադրել է Նառայի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու համար:

Այս հարցի շուրջ Խաչատուրն ու Նառան շարունակ վիճել և ի վերջո փաստացի ամուսնալուծվել են:

2013 թվականի մայիսի 28-ին Խաչատուրը որդուն վերցրել է Նառայի մոտից ու տարել է իր ծնունդը նշելու, ապա տղային հետ է տարել մոր մոտ:

Նույն օրը Խաչատուրը, լինելով հարբած վիճակում, նորից է այցելել Նառային, ցույց է տվել իր բջջային հեռախոսն ու ասել է, թե քրոջորդի Գևորգն իրեն հաղորդագրություն է ուղարկել, որով հաստատել է, թե Նառայի հետ եղել է ինտիմ կապի մեջ:

Խաչատուրը Նառային առաջարկել է, որ ընտանիքը վերականգնեն, բայց մերժում ստանալով՝ վիճել է նրա հետ:

Միջամտել է Նառայի եղբայրը, Խաչատուրը հեռացել է:

Նառան զանգահարել է Գևորգին ու ասել է Խաչատուրի ցույց տված հաղորդագրության մասին: Գևորգը հերքել է քեռուն հաղորդագրություն ուղարկելու հանգամանքը: Նա կեսգիշերին եղբոր ու բարեկամի հետ գնացել է Նառայի մոր տուն ու անձամբ Նառայի ընտանիքին հավաստիացրել է, թե ինքը Խաչատուրին հաղորդագրություն չի ուղարկել:

Ենթադրելով, որ խմած Խաչատուրը կարող է նորից այցի գալ՝ Նառան ու նրա հարազատները որոշել են մեկնել Աբովյանում ապրող քրոջ տուն: Նրանք դուրս են եկել տանից: Գևորգը նստել է իր մեքենան:

Քեռի Խաչատուրն այդ պահին նորից հայտնվել է այնտեղ, վիճել է Գևորգի եղբոր հետ, ապա տեսել է Գևորգի մեքենան, աննկատ մոտեցել, բաց պատուհանից քարով հարվածել է Գևորգի պարանոցին ու փախել է:

Գևորգը հարվածից անակնկալի է եկել, իր մեքենայի բեռնախցիկից հանել է իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանը և երկու կրակոց է արձակել:

Գևորգի կրակոցների հետևանքով արձակված մանրագնդակները դիպել են Նառայի եղբորը՝ վնասելով նրա աչքը ու պատճառելով ծանր վնասվածք, ինչպես նաև անչափահաս Ռ. Հ.-ին՝ պատճառելով թեթև վնասվածք:

Դատարանում Գևորգ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել տուժողի առողջությանը դիտավորյալ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ծանր վնաս պատճառելու համար: Նա հայտնել է, թե կրակոցներ արձակել է, բայց որևէ մեկին վնասելու դիտավորություն չի ունեցել: Պարանոցին ուժեղ հարված է զգացել, ականջները փակվել են այդ հարվածից, աչքերի առաջը մթնել է:

Պաշտպանվելու համար է բեռնախցիկից հանել իր որսորդական հրացանը ու, իր կարծիքով՝ վերև պահած՝ կրակել է երկու անգամ:
Կրակոցներից հետո լսել է Նառայի մոր ձայնը՝ վախ, տղես:
Ինքն անմիջապես մոտեցել է վիրավորին, ներողություն է խնդրել, ասել է, որ նրան վնասելու մտադրությամբ չի կրակել:

Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, ինքն էլ վիրավորի մոր հետ իր մեքենայով է գնացել հիվանդանոց: Այնտեղ իմացել է, որ կրակոցներից վիրավորվել՝ թեթև վնասվածք է ստացել նաև Նառայի քրոջ որդին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ