06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱԿ-ը հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.

Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության հերթական տարելիցը: Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ամեն տարի, հանրահավաք է կազմակերպելու, որը, ինչպես ամեն տարի է հայտարարվում, լինելու է հուժկու ու վճռական: Բայց վաղվա հանրահավաքն անցնելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակում: ՀԱԿ-ի քաղաքագիտական գործընկեր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ), ինչպես իրենք են ասում, խաղից դուրս է, իսկ ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ընթացքում հասցրել է նամակ գրել «մեծարգո Սերժ Սարգսյանին»:

 ՀԱԿ-ն այսպիսով վաղվա հանրահավաքում հերթական անգամ պետք է ընտրություն կատարի՝ ում հռչակել Մարտի 1-ի հիմնական պատասխանատու՝ Սերժ Սարգսյանին, ինչպես արվում էր ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական վերլուծության ողջ շրջանում, թե՞ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես արվում էր մինչև «քաղաքագիտական վերլուծությունը»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ