08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պոտսդամում կայացել է «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը

Գերմանական Պոտսդամ քաղաքում կայացել է գերմանացի գրող, փիլիսոփա Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը:Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie» պարբերականը:

Գիրքը պատմական կարեւոր վկայություններ է ներկայացնում 1915 թվականի գարնանն ու ամռանը Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված վայրագությունների մասին:

«Հայերն արտաքսվել են անապատներ եւ կես ճանապարհին սպանվել: Մահը բոլորին էր սպասում՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին»,- նշել է Ռոլֆ Հոսֆելդը՝ վկայակոչելով 1915 թվականին Թուրքիայում գերմանական դեսպանին:

Հեղինակը հարցադրում է կատարում, թե ինչպես Թուրքիան կարողացավ ամբողջ աշխարհին իր դիրքորոշումը պարտադրել եւ Հայոց ցեղասպանության հարցը երկրում տաբուի վերածել: Նա նաեւ դիտարկում է հարցը, թե ինչպես են պայմաններ ստեղծվել այդ հանցագործության ծրագրման եւ իրականացման համար:


Artsakhpress.am

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ