14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հռոմի պապի անձնական նամակը քաղաքական սկանդալի առիթ է դարձել

Հռոմի պապի անձնական, էկեկտրոնային նամակը` ուղղված իր արգենտինացի ընկերոջը, քաղաքական սկանդալի առիթ է դարձել:

Արգենտինայում թմրամոլության դեմ ակտիվ պայքարող “Alameda” ընկերության ղեկավար Գուստավո Վերեին ուղղված իր նամակում Հռոմի պապը գրել է. «Մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի Արգենտինայի «մեքսիկանացումը» վերցանենք»,- հայտնում է РИА Новости-ն:

Այս նամակի բովանդակությունը հայտնի է դարձել, եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խոսե Անտոնիո Միդն իր մտահոգությունն է հայտնել, որ Պապի «թեթեւ ձեռքով» այսուհետ Մեքսիկա թմրանյութերի հետ է ասոցացվելու:

Ի պատասխան` Պապը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Պապը ոչ մի ցանկություն չուներ վիրավորել Մեքսիկայի ժողովրդին, որին ինքը շատ սիրում է» : Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ նամակը «խիստ անձնական բնույթ ուներ, եւ ասելով «մեքսիկանացում»` ի նկատի ուներ Մեքսիկայում թմրամոլության դեմ տարվող սուր պայքարը»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ