04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վազգենը, Սամվելը, Գայանեն …

Մարտի 5–ը նշանային օր է. Այդ օրը ծնվել են 3 նշանավորներ՝ Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը և ևս մի Բաբայան, իմ հրաշալի ընկեր, վաղամեռիկ բանաստեղծ ու լրագրող Գայանե Բաբայանը։Վաղ առավոտից մեդիան բերնեբերան լցվեց Վազգեն Սարգսյանով.Դե սպանելուց հետո սրբացնելը պարտադիր է. հերոսի մեռածը ոչինչ չի ուզում, տեղով մեկ անպատասխանատու խոսքի քրքջան աղբյուր է. խմիր կենացը և տուրքդ […]

Քաղաքապետը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը

Արդեն 7-րդ տարին անընդմեջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տեղի է ունենում պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի շուրջ 10000 պատանի երկրապահների այս տարվա հանդիսավոր երդման արարողությունը կազմակերպվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության […]

Ոնց եմ սիրում Սամվել Ալեքսանյանի հումորը …

Ոնց եմ սիրում Սամվել Ալեքսանյանի հումորը … Ես կարծում եմ իմ գործընկերների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կդատապարտեն իմ այս գրառումը, բայց այդուամենայնիվ չեմ կարող չգրառել, որ Ալեքսանյանը 10:0 կրում ա լրագրողներին … Տենց էլ չեմ հասկանում լրագրողների՝ Ալեքսանյանին հարց տալու ու ՛՛անկապ վիճակի՛՛ մեջ հայտնվելու պոռթկումը…քննադատներիս չեմ պատասխանելու, քանի որ համոզված եմ, որ բոլոր պրոֆեսիոնալ […]

Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ձևավորման ու զարգացման ծրագրի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ, հանդիպել մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով մարզերի հետ փոխգործակցության հարցում Երևանի քաղաքապետի դիրքորոշումը՝ Արմեն Ուլիխանյանն առանձնացրել է վարչական շրջանի […]

ՀՀԿ երիտասարդերն այցելեցին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և նրա անվան զորամաս

Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին սպարապետի տուն-թանգարան և նրա անվան զորամաս` իրենց հարգանքի տուրքը մատուցելու։ Տուն-թանգարանում այցելուները տեղեկացան Վազգեն Սարգսյանի կենսագրության, անցած ուղու մանրամասների մասին։ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ամեն […]

Օսկանյանը մանդատը վայր չի դնի/վիդեո/

«Ով հեռացել է կուսակցությունից պարզ է: Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը ցած չի դնելու»,-այսօր ԲՀԿ 8-րդ համագումարից հետո ասաց Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ում բոլորը ցանկանում էին, որ Օսկանյանը մնա: «Օսկանյանը վայր չի դնում մանդատը, նա միայն հեռանում է ԲՀԿ-ից: Իր որոշման պարզաբանումը այսօր նա կտա հայտարարության ձևով»,-հավելեց Զոհրաբյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Շոկ. «Շտապ օգնության» աշխատակիցները ծեծել են հիվանդին, քարշ տվել նրան գետնին /վիդեո/

Սանկտ-Պետերբուրգի բնակիչներին խիստ բարկացրել է բնակելի շենքերից մեկի վրա տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը: Տեսանյութը տեղադրել են հենց շենքի բնակիչները: Կադրերում երեւում է, թե ինչպես են շտապ օգնության աշխատակիցները ծեծված երիտասարդին քարշ տալիս գետնին, չնայած մեքենայում հատուկ սայլակներ կան: Տուժածին աստիճաններով իջեցնելիս էլ քարշ են տալիս, ապա գցում թաց ասֆալտի վրա, ապա նրան ուղղակի նետում մեքենան, հայտնում […]

ԲՀԿ նախագահը Նաիրա Զոհրաբյանն է /վիդեո/

«Բասրգավաճ Հայաստան » կուսակցությունը ունի նոր նախագահ:Քիչ առաջ ավարտված համագումարից հետո այդ մասին ասաց ընտրված նոր նախագահը՝ Նաիրա Զոհրաբյանը: Համագումարին մասնակցող 189 պատվիրակներից Զոհրաբյանի օգտին քվեարկել են 188-ը: Ձեռնապահ է եղել միայն ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Ես ներողություն եմ խնդրում  լրատվամիջոցներից, ասելով որ հիմա չենք կարող պատասխանել նրանց հարցերին: Ուզում եմ խոսել այսօրվա համագումարի մասին, […]

«Հայկյան» մրցանակաբաշխություն. որևէ լավ աշխատանք որևէ մեկի աչքից չի վրիպում

Մարտի 5-ին Երևանի կամերային թատրոնում տեղի ունեցավ հանդիպում «Հայկյան- 2014» մրցանակաբաշխության հաղթողների հետ։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 4-ին։ «Հայկյան» մրցանակների են արժանացել 2014թ. երիտասարդական ոլորտի լավագույն կառույցներն ու ծրագրերը։           Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև «Հայկյան» հատուկ մրցանակներ, որոնք հաղթողներին է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ […]

Պատգամավորների հետ քննարկվո՞ւմ է. վարչապետ

Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որպեսզի այն դեպքերը, երբ դատարանը գտնում է, որ իր կողմից կիրառվելիք նորմը հակասահմանադրական է, ՀՀ սահմանադրական դատարան դիմելը սահմանվի որպես պարտականություն: Այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Այս դեպքում ևս գործադիրն հանդես է եկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի