03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Քուվեյթի վարչապետները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Քուվեյթի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերն ընդունելու և Քուվեյթ պաշտոնական այց կատարելու համար և համոզմունք հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի այցը նոր լիցք կհաղորդի տնտեսական բնագավառում կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: 

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի վարչապետին հրավերի համար և վստահություն հայտնել, որ այս այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերն առավել ամրապնդելու ու տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Զրուցակիցները կարևորել են  տնտեսական բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Այդ համատեքստում առանձնակի  կարևորվել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

            Հովիկ Աբրահամյանը և Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում հնարավոր երկկողմ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը, ինչը կխթանի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:

            Հայաստանի վարչապետը Քուվեյթի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է:

Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանի և Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև ստորագրվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր: Հայկական կողմից փաստաթղթերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քուվեյթյան կողմից՝ Առևտրի եւ արդյունաբերության նախարար Աբդուլմոհսեն Ալ-Մեդեիջը և Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ