04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է. Ծառուկյանի վերջին խոսքը

Րոպեներ առաջ մեկնարկել է ԲՀԿ 8-րդ համագումարը: Առաջին անգամ այս կուսակցության մեջ կլինի նախագահի փոփոխություն: Իր ելույթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից և այլևս ԲՀԿ-ի հետ կապ չունի. «Սիրելի գործընկերներ, ընկերներ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: […]

Վախ, ամեն տեղ վախ

Վախ մի՛ ունեցիր: Վախը վատ բան է. «Կատարյալ Սերը, դուրս է վանում վախը»: Վախի համար տեղ չկա այն սրտի մեջ, ուր Ես Եմ բնակվում: Վախը փչացնում է հույսը: Վախը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, ուր Սեր կա. կամ այնտեղ, ուր Հավատք կա: Վախը աշխարհի անեծքն է: Մարդը վախենում է չքավորությունից, մենակությունից, անգործությունից, հիվանդությունից: Շատ, անչափ […]

Բոտուլիզմի նոր դեպքեր

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ:  Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները […]

Օլանդի աջակցությամբ Փարիզում Հայերի ցեղասպանության հիշատակի կենտրոն կբացվի

Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ Փարիզում Հայերի ցեղասպանության հիշատակի կենտրոն կբացվի, հայտնում է NovostiNK.ru-ն:  ՀՅԴ Հայ դատի գրանսենյակի անդամ Մուրադ Փափազյանն ասել է, որ Օլանդը դարձել է այդ գաղափարի շարժիչը: «Նա ցանկանում է, որպեսզի այդ գաղափարն իրականություն դառնա: Նա Փարիզի քաղաքապետին հանձնարարել է զբաղվել այդ հարցով»,- ասել է նա` նշելով, որ […]

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Տավուշում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն: Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են […]

Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով

Ի պատասխան «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության տարածած հաղորդագրության, Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են՝  Գյումրու քաղաքապետարանն աշխատում է օրենքով սահմանված կարգով և որևէ արհեստական խոչընդոտի մասին խոսք լինել չի կարող, քանի որ 2015թ. մարտի 7-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում անցկացնելու նպատակով 2015թ. փետրվարի 25-ին Գյումրու քաղաքապետին է դիմել  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը սույն թվականի մարտի 7-ին «Աշակերտական գործարար […]

Կեղծ 100 եվրո

Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում 1968 թ. ծնված Վարդան Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահամններում, Տաշիր քաղաքի իրեն պատկանող տարադրամի փոխանակման կետում մի բնակիչ փորձել է իրացնել 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ, սակայն ինքը հայտնաբերելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը` գործարքը չի կատարել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

«Նուբարաշենի» սպանությունը կարող է «քիլլեր»-ի կողմից կատարված լինել. iravaban. net

Սպանության վայրում սպանության իրեղեն ապացույցը` զենքը թողնում են պրոֆեսիոնալ մարդասպանները, սակայն ոչ միշտ է այդպես լինում և չի կարելի միանշանակ պնդել, թե սպանությունը կատարվել է «քիլլերի» կողմից. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա բացատրեց նաև, որ, սովորաբար, զենքերը թողնում են հենց դեպքի վայրում` հնարավորինս շուտ ազատվելով իրեղեն ապացույցներից: Իսկ եթե զենքը վերցնեն իրենց […]

Ավտոմեքենան շրջվել է ձորը. կա զոհ

Մարտի 4-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել մոտակա ձորը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Պատահարի հետևանքով վարորդը` 1937 թ. ծնված Լավրենտ Մանուշակյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: 

Հարձակում հայտնի հաղորդավարի վրա

Մոսկվայի Շերեմետեվսկայա փողոցի վրա` «ՈՒՀԱ-ի տան» դիմաց, հարձակում են գործել հայտնի հաղորդավար եւ հեռուստապրոդյուսեր Ալեքսանդր Մասլյակովի վրա, գրում է Интерфакс-ը: Մասլյակովը փորձել է մեքենան նստել, երբ նրան մի տղամարդ է մոտեցել եւ ՈՒՀԱ-ի տոմս խնդրել: Պատասխան չստանալով` տղամարդը հարձակվել է հաղորդավարի վրա, քաշքշել նրան, սակայն անցորդներին հաջողվել է հետ քաշել տղամարդուն: Նշվում է նաեւ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի