22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանին կաջակցի մինչև վերջ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ընդդիմադիր շարժումների անդավաճան աջակից, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետիչը, անկախ ներքաղաքական գործընթացների ընթացքից, կիրակի օրը մասնակցելու է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ գնալու է որպես քաղաքացի: «Ինձ շատ հետաքրքրում է, թե այնտեղ ինչ է ասվելու, այդ պատճառով գնալու եմ եւ հետեւելու եմ հանրահավաքին […]

Վարդան Օսկանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն կանի.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար. Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվամ է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել: Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է […]

Գերմանիայում սպանված Գրիգորի մահվան պատճառը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի ղեկավար խորհրդի անդամ, սպանված 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի մտերիմները չեն հավատում, որ տղային կարող էին սպանել ավտոկայանատեղիի շուրջ առաջացած վիճաբանության համար, քանի որ Գերմանիայում ավտոկայանատեղիներն այնքան մեծ են, որ որեւէ մեկն այդ հարցի շուրջ չի վիճի: «Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց Բիլիֆելդ քաղաքում ապրող, Գրիգոր Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից […]

Հունվարին կրճատվել է հացի, աղի, հրուշակեղենի, հանքային ջրերի արտադրությունը.Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին, անցած տարվա հունվարի նույն ամսվա համեմատ, հացի արտադրությունը Հայաստանում նվազել է 1,6 տոկոսով, աղինը՝ 37 տոկոսով, մսինը՝ 8 տոկոսով, ալյուրինը՝ 13 տոկոսով, հրուշակեղենինը՝ 21 տոկոսով, կոնյակինը՝ 31 տոկոսով, հանքային ջրերինը՝ 47 տոկոսով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։  

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն ավելի քան մեկ տարի թափուր է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետի տեղակալի պաշտոնն ավելի քան մեկ տարի թափուր է: Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր գործարար Արամ Մարությանը, ով աշխատանքից ազատվել է 2014թ. հունվարի 21-ին: Նա, ի դեպ, 2011-ից Ավստրիայի պատվո հյուպատոսն է ՀՀ-ում:  Նշենք, որ Քաղավիացիայի վարչության պետի տեղակալի պաշտոնը հայեցողական է, աշխատավարձն էլ […]

«Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են: Որոշ լուրերով, աշխատանքից ազատվել է մոտ 80 հոգի, որոնց մեծ մասն աշխատում էր տարբեր հեռուստանախագծերում: Միայն լրատվական «Էպիկենտրոն» թողարկումում աշխատանքից ազատվել է մոտ 13 հոգի, այդ թվում՝ հաղորդավարներ Լիլիթ Աղբալյանը, Գրիգոր Հարությունյանը, լրագրողներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժող, վարորդ: Լրատվականի աշխատակիցներին բոթը հայտնել է դեռևս տնօրենի կարգավիճակում […]

Թելադրողը սահմանին տիրող իրավիճակն է /վիդեո/

«Արտագաղթը մտրակ է, որը արդեն կենդանի հյուսվածքից ներս է մտել այնքան է խփել», մեզ հետ զրույցում հավատի կորուստ ու արտագաղթը նժարեց նախկին պատգամավոր, աստվածաբան  Վարդան Խաչատրյանը: Խաչատրյանի դիտարկմամբ մենք լավ չենք պատկերացնում հասարակության մաշվածության աստիճանը, քանի որ սահմանին տիրող իրավիճակը թելադրում է առավել քան զգույշ լինել: Մանրամասները՝ տեսանյութում:

Դաժան մահից հետո էլ պատրաստ է…./վիդեո/

Արդեն 43 տարի Մարիետա Լազրյանը աշխատում է Տավուշի մարզի Չորաթան գյուղի դպրոցում: Ճակատագիրը դաժան հարված հասցրեց Մարիետա Լազարյանին: Նա կորցրեց սիրելի ամուսնուն, որը նույն գյուղի ուսուցիչ էր: Սերժիկ Ասատրյանը դաժանաբար սպանվեց ադրբեջանցիների ձեռքով: Այդ ահասարսուռ պատմությանը մենք արդեն անդրադարձել ենք: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը երբեք չի հեռանա գյուղից: […]

Պատուհանից կրակել է անցորդների վրա. կան վիրավորներ /վիդեո/

Օմսկում տղամարդն իր տան պատուհանից հրացանով կրակ է բացել անցորդների ուղղությամբ, ինչի արդյունքում 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածք է ստացել, որոնցից մեկը` ոստիկան: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել տղամարդուն, նրան ձերբակալել են, տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Ավելի ուշ 35-ամյա տղամարդը խոստովանել է, որ պատուհանից տեսել է իր հին ծանոթին, որն իրեն շատ վատություններ է արել, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված