02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետը հանդիպել է Քուվեյթի էմիրին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ¬Համադ Ալ¬Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ¬Քուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր Ալ¬Մուբարաք Ալ¬Համադ Ալ Սաբահը:

Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Քուվեյթի էմիրի նստավայր` ՙԲայան Փալաս՚« որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ¬Ահմադ Ալ¬Ջաբեր Ալ¬Սաբահի հանդիպումը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Քուվեյթի էմիրին փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:  Քուվեյթի էմիրն իր հերթին ևս փոխադարձ ջերմ ողջույններ է հղել Հայաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել հրավերի համար:

Վարչապետը նշել է« որ իր պաշտոնական այցը Քուվեյթ վկայում է երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացման Հայաստանի  նպատակադրվածության մասին: Հովիկ Աբրահամյանի խոսքով` իր այցը ևս նոր հորիզոններ կբացի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար:

                Քուվեյթի էմիր Սաբահ Ալ¬Ահմադ Ալ¬Ջաբեր Ալ¬Սաբահը« ողջունելով և կարևորելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Քուվեյթ« նշել է« որ այն կնպաստի հայ¬քուվեյթյան բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Քուվեյթի էմիրի խոսքով« իր երկիրը պատրաստակամ է քննարկել այն բոլոր հարցերը« որոնք կծառայեն երկու երկրների և ժողովուրդների շահերին« զարգացնել և ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում« այդ թվում` քաղաքական« տնտեսական« մշակութային և հումանիտար: Էմիրը նշել է« որ չկա որևէ խոչընդոտ այդ նպատակներին հասնելու համար:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ վարչապետը և Քուվեյթի էմիրն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:  Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը` Քուվեյթի հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի և Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ