Կտաքանա
Մարտի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
Մարտի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ: Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 6-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց պող. 2-16 համարների, Բրյուսովի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Հոգեբան Սամվել Խուդոյանը գտնում է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած հանցագործ աշխարհի հեղինակությունների սպանությունը արտառոց երևույթ չէ և չպետք է անհանգստացնի հասարակությանը: «Առաջ է եկել քրեական աշխարհի խաղի կանոնները: Երևույթը քրեական աշխարհին է բնորոշ ու ոչ թե հասարակությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբանը: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ գտնում է, որ չի […]
Եվրոպայի անվտանգությունը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Այս մասին ասել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Մարեկ Ցալկան Trend գործակալության հետ հարցազրույցում: Նա ասել է, որ Լեհաստանին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Հաշվի առնելով ռուս-ուկրաինական, ինչպես նաև արևմուտք-արևելք հարաբերություններն ու իրադարձությունները, մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախադեպ է հանդիսանում»,- նշել է նա: Դեսպանն ասել […]
Այս գիշեր Ստամբուլում գնդակահարել են Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ Ումարալի Կուվատովին, հայտնում է Интерфакс-ը: Սպանությունը տեղի է ունեցել Ֆաթիհ թաղամասում, երբ Կուվատովը կնոջ և երեխաների հետ գնալիս է եղել հիվանդանոց։ Հիվանդանոցի ճանապարհին անհայտ անձը մոտեցել է ընդդիմադիր գործչին և կրակել նրա գլխին։ Ավելի ուշ պարզվել է, որ սպանված քաղաքական գործչի ընտանիքի անդամներին թունավորել են: Նրանց է […]
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, գրում է АПА գործակալությունը: Նա ասել է, որ վերջին շրջանում շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը անընդհատ խախտվում է: «Դժբախտաբար, հրադադարի խախտման արդյունքում կորուստներ կան: Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական […]
«Քաղաքական դաշտը վաղուց ի վեր փոշիացված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղաքական դաշտի փոշիացումը Քոչարյանը չի պայմանավորվում ԲՀԿ-ում կատարված վերջին իրադարձությունների հետ, այլ հասարակության պասիվության և քաղաքական ուժերի գործելաոճի հետ. « Պահանջարկը ձևավորում են քաղաքական ուժերը իրենք, քաղաքական լիդերները: Վաղուց ի վեր քաղաքականությունը վերածել են բիզնեսի: Փողը անհրաժեշտ է քաղաքականության մեջ, […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառ-Մարտունի, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անգլիացի նշանավոր բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնը (որն իր բանաստեղծական երկերի համար Վիկտորիա թագուհու կողմից բարոնի կոչման է արժանացել), մի օր իրեն այցի եկած նշանավոր մարդկանց հետ զբոսնում էր իր այգում: Հյուրերից մեկն անսպասելիորեն կանգ առավ ծաղկաթմբերից մեկի առաջ և բանաստեղծին հարցրեց. «Վաղուց էի ուզում Ձեզ հարցնել՝ ի՞նչ եք դուք մտածում Հիսուսի մասին»: Մի պահ լռելուց հետո […]



























