04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաներիհամար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում `  Մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով: Երևանում՝  Մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գտնվում են կառավարության ուշադրւթյան կենտրոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ:             Անցնելով օրակարգային հարցերին՝ հանձնաժողովին է ներկայացվել 2014 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից հաշմանդամներին սոցիալական ծրագրերում ներառելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ պետական ծրագրերն ուղղված են եղել անմրցունակ խմբերի, […]

Նախագահը շնորհավորել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին՝ ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրած և այսօր իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բնակվող տիկին Աստղիկ Թեթեզյան-Ալեմյանին` ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ: «Հարգարժան տիկին Թեթեզյան-Ալեմյան, Ինձ համար մեծ պատիվ է և շատ հաճելի շնորհավորել Ձեզ՝ ծննդյան փառահեղ 105-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն՝ […]

«Մեղքի զգացում ու հանցագործ դիրքորոշումներ…» /վիդեո/

«Հավատից շատ հաճախ խոսում են այն մարդիկ, ովքեր հոգու խորքում չեն հավատում: Որ տղամարդն է անընդհատ հայտարարում, որ ես տղամարդ եմ, իսկ դեռահասը, որը դեռ ճանապարհ ունի անընդհատ տղամարդկությունից է խոսում»,-մեզ հետ զրույցում հավատի ու անկեղծության մասին դիտարկումներ արեց հոգեբան Սամվել Խուդոյանը: «Այն ինչը անընդհատ խոսում ես՝ դրա հետևը կանգնած է մեղքի զգացում, հանցագործ դիրքորոշումները, […]

Սոցիալական նշանակության ծրագիր՝ կանանց տոնին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի հետ հանդես է եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ: Արցախյան ազատամարտի մասնակից կանայք, Հայրենական մեծ պատերազմի կին վետերաններ, զոհված ազատամարտիկների մայրեր և այրիներ, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրեր,  ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման  համակարգում հաշվառված և որոշ հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք հնարավորություն են […]

«Երրորդմասցի Լյովիկի սպանությունն անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»

 «Սա շատ կարևոր, անչափ կարևոր, անչափ վտանգավոր իրադարձություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ, գրող Սերգեյ Գալոյանն՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին:  Նշենք, որ ՔԿՀ-ի մերձակայքում մարտի 4-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը և Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, […]

Կլինիկական մահ ապրելուց հետո ԻՊ գրոհայինը քրիստոնեություն է ընդունել

Իրաքի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորած ԻՊ գրոհայինը հայտնվել է կոմայի մեջ, նա կլինիկական մահ է տարել, հայտնում է bog news.org-ը: Գրոհայինին նրա ընկեները միայնակ լքել են անապատում: Տղամարդուն հայտնաբերել են Սուրբ Դոմինիկ կաթոլիկ եկեղեցու քահանաները եւ տարել հիվանդանոց: «Ես կարծում էի, որ կռվի ժամանակ կմահանամ, եւ դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի