05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պրոբացիոն համակարգի ներդնումը Հայաստանում

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ պրոբացիոն համակարգի ներդնումը Հայաստանում նպատակ է հետապնդում վերածել քրեական արդարադատությունը վերականգնողական արդարադատության:

«Այն կարող է արարքակենտրոն արդարադատությունից ապահովել անցում հանցակենտրոն արդարադատության»,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա: Միաժամանակ Հարությունյանը նկատեց, որ Կառավարություն ներկայացրած պրոբացիոն ծառայության ներդնման հայեցակարգում կան որոշակի ռիսկեր, որոնք միայն ժամանակի ընթացքում կարող են լուծվել:

 «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը հավելեց, որ պրոբացիայի ծառայությունը նպաստելու է, որ հասարակության համար վտանգ չներկայացնող, բայց հանցանք կատարած մարդը չհայտնվի բանտում: «Սակայն ներկայացված հայցեկարգը մի շարք գերատեսչություններով պտտվել է: Արդեն իսկ ծառայության ներդնման հարցում ժամկետից դուրս ենք եկել: Դրա ներդնման համար պետք է նաև մեծ կամք»,-շեշտեց նա:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը ևս համակարծիք է, որ խնդիրները շատ են պրոբացիոն ծառայության ներդնման հայեցակարգում: «Համոզված չեմ, որ մեր իշխանությունները մինչև վերջ հասկանում են, թե ինչ է պրոբացիոն ծառայությունը: Մտավախություն կա, որ այն կարող է ֆորմալ մի համակարգի վերածվել»:

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանը նշեց, որ շատերն են խոսում պրոբացիոն ծառայության մասին, բայց շատ քչերն են իրականում պատկերացնում՝ ինչ է այն իրենից ներկայացնում:

«Շատերի մոտ կարծիք կա, որ հենց ներդրվեց ծառայությունը, բանտերի դռները պետք է բացենք և բոլորին ազատ արձակենք: Պրոբացիոն ծառայության ներդնման հարցում պետք է ձգտել ունենալ բոլոր չորս բուլերը՝ մինչդատական, դատական, պերիտենցիալ, մինչ պերիտենցիալ»,-ասաց նա: 

Նշենք, որ Նախագահի կարգադրությամբ հաստատված 2012-2016 թվասկանների իրավական և դատական բարեփոխումների միջոցառումների ցանկով նախատեսված է պրոբացիոն ծառայության ստեղծման կապակցությամբ համապատասխան իրավական ակտերի մշակումը: Նախատեսված է ստեղծել պրոբացիայի առանձնացված ծառայություն՝ քրեակատարողական ծառայությունից անջատ։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ