12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշ ճանապարհներ փակ են. կան կուտակումներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը բաց է:  Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ:  Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, անհրաժեշտ տեխնիկայի կիրառմանը խոչընդոտում են անսարքության պատճառով արգելակած իրանական ծանրաքաշ երեք ավտոմեքենաները, որոնց պատճառով այդ […]

Գյումրեցի 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:  Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում՝ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Քրիստինա Խաչատրյանը […]

Վեցամյա Հասմիկ Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար է

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։ Հիվանդության վարման ընթացքին մասնագիտական գնահատական տալու նպատակով հանձնաժողը մանրամասն ուսումնասիրել […]

Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանս Հռոմում

Փետրվարի 19-ին Հռոմի Ջոն Քեբոտ ամերիկյան համալսարանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» խորագրով: Կոնֆերանսը կազմակերպել էին Ջոն Քեբոտ համալսարանը և Հռոմի ու Լացիոյի հայկական համայնքը: Ներկա էին Ջոն Քեբոտ համալսարանի նախագահ Ֆրանկո Պավոնչելլոն, համալսարանի ուսանողներ և դասախոսներ, իտալական հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:  Կոնֆերանսի բանախոսներն էին […]

Բռնվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս: Նույն փաթեթում եղել է նաև զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:Պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՔԿՀ հիմնարկի ծառայողը […]

Այսօր Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է

Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի […]

…համընդհանուր ամոթ չենք ապրի

Իշխանության և ընդդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը…. ու կունենանք համընդհանուր որակի աճ.. ու ամեն հարցում.. հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին.. Facebook-յան հանրագրում գրել է դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը:

«Ժամանակն է թաղելու քաղաքական դաշտի բոլոր դիակներին»/վիդեո/

«Այս ամենը զավեշտ է»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակում կայացած սակավամարդ հավաքին, ասաց իր բնորոշմամբ՝ անհնազանդ քաղաքացի, նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանը: «Վիշտ է ապրում Րաֆֆին, որ ըստ եռյակի պետք է լիներ 100 հազարանոց միտինգ, ցավոք սրտի չկայացավ: Րաֆֆին ասում է ինչ-որ մեկի ցանկությամբ դա չկայացավ, բայց չի ասում ո՞վ էր այդ մեկը»,-ասաց […]

Բքի պատճառով հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) գետնաբուք է:Բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ են Արթիկ-Ալագյազ և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները: Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Նոյեմբերյանում, Թալինում, Մարալիկում, Դիլիջանում, Իջևանում, Տավուշում, Գորիսում, Լաչինում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:Աշոցքում, Սպիտակում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի