07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Ընդունվեցին կշտամբանքները, և հանձնարարական տրվեց». նախագահի հետ հանդիպման մանրամասներից

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուների հետ օրերս կայացած հանդիպումը համարում է կառուցողական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Իշխանյանն ասաց, որ առաջին հերթին այդ հանդիպումը նպաստեց երատասարդ գիտնականների անցած երեք տարվա ուղին, ինչպես նաև մինչ այդ նախագահին ներկայացված Էքսպո ցուցահանդեսը, որտեղ ներկայացրել էին երիտասարդներն՝ իրենց նախագծերը:

«Նախագահին ասվեց, որ անցել է հինգ, վեց տարի, ծրագրի իրականացման ժամանակաշրջանի կեսը, և որևէ քայլ չի արվել, զրոյական առաջախաղաղացում է և ի սկզբանե պարզ է, որ ծրագիրը տապալված է»,-ասաց նա: Հարցադրումներ են եղել նաև գիտության ոլորտին վերաբերող մայր օրենքի թերի լինելու մասին, նաև գիտնականների աշխատավարձի հարցն է բարձացվել, կրկին հիմնավորմամբ, որ ըստ ԱՊՀ անդամ երկների միջպառլամենտական ասամբելայի կողմից ընդունված գինականի և գիտաշխատողի կարգավիճակի վերբերյալ, ըստ որի՝ չի կարող գիտնականի աշխատավարձը ցածր լինել միջին աշխատավարձից, այնինչ երկու անգամ պակաս է:

 «Ընդունվեցին կշտամբանքները, և հանձնարարական տրվեց, որ աստիճանաբար լուծեն խնդիրները»,-ասաց նա: Շոշափելի դրական քայլն ըստ նրա՝ այն էր, որ նախագահը խոստացավ հայթահայթել ֆինանսավորում բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրվելու համար առաձին ֆինանսավորումից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ