«Չպետք է սպասենք, թե երբ Օբաման «Ցեղասպանություն» բառը կարտասանի»
ԱՄՆ-ի Հարավային Դակոտան օրերս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև ընդունեց` դառնալով ԱՄՆ 43-րդ նահանգը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Սա բարոյական հաղթանակ է, որը սակայն, Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով արդյունք չի տա: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Նա նշեց, որ շատերը […]





































