25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քաղաքական կոնսուլտացիաներն անհրաժեշտություն են

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի քննարկման փուլն արդեն մեկնարկել է: Նախագահը` բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցերն ու սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող այլ խնդիրներն այսօր քննարկել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ), Բարգավաճ Հայաստան կուսակցության, իսկ ավելի վաղ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Երկրի քաղաքական ուժերի հետ ակտիվ քննարկումներն ավելի, քան կարևոր են, հատկապես երբ սահմանադրական բարեփոխումներով առաջարկվում է անցում կատարել կառավարման այլ համակարգի՝ զուգորդված իշխանության առանձին ճյուղերի գործառույթների վերանայման, հակակշռման մեխանիզմների հստակեցման, միջազգային արդյունավետ փորձի օգտագործմամբ առանձին ինստիտուտների ներմուծման և գործադրման անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին` այն դիտարկելով գոյություն ունեցող կառավարման համակարգերից առավել ժողովրդավարական՝ իշխանությունը մեկ անձի /երկրի գլխի/ ձեռքում կենտրոնացված չլինելու և ծանրակշիռ լծակների տիրապետող ընդդիմություն ունենալու շնորհիվ:

Ընդդիմության դերի բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված` առաջարկվում է նախատեսել քննիչ հանձնաժողովների ինստիտուտի կիրառումը (դրանք նախագահելու իրավունքը վերապահելով ընդդիմությանը), օրգանական օրենքների ինստիտուտի ներմուծումը, Վերահսկիչ պալատի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահների ընտրությունները պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով իրականացումը և այլն: Նախագահի և օրենսդիր մարմնի լիազորությունների վերանայման, ինչպես նաև ընդդիմության դերի բարձրացման միջոցով նախատեսվում է առավել արդյունավետ դարձնել գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ Ազգային Ժողովի վերահսկողական գործառույթի իրականացումը: Հանրապետության Նախագահի՝ որպես սահմանադրության երաշխավորի, կարևոր դերակատարումն է հանդիսանալու օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Սահմանադրությամբ ամրագրված պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը: Նախատեսվում է նախագահի ընտրությունը վերապահել խորհրդարանին կամ ավելի լայն ընտրական կոլեգիային:

Պառլամենտի մեծամասնության հավանությունը վայելող նախագահի առկայությունը պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից մեկն է, որի հաշվին կառավարման այս համակարգը ընդունված է համարել առավել կայուն, քաղաքական ցնցումներից երկիրը հնարավորինս ապահովող: Ի թիվս այլ առանցքային բարեփոխումների՝ նախագծով առաջարկվում է նաև գործադրել հանրային պետիցիայի ինստիտուտը՝ նպատակ ունենալով բնակչությանը մասնակից դարձնել երկրի կարևորագույն հարցերի որոշման գործընթացին: Նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունն ապահովելու նպատակով այս թեմայով հանրային քննարկումները անհրաժեշտություններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ