14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարց ունի հանրապետության նախագահին

«Մեզ մոռացնել են ուզում տալ ամենակարևորը՝ մենք հայրենիք ենք կորցրել, մեծագույն մասը մեր գրավված տարածք է այսօր, այս մասին չեն ուզում, որ մենք հիշենք»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազիչյանը: Ըստ նրա՝ մեծագույն խայտառակություններից մեկն այն է, որ Երևանում վաճառվող քարտեզների վրա Ախուրյանից այն կողմ ընկած տարածքի վրա գրված է Թուրքիա:

«Ես հիմա հարց եմ տալիս բոլորին՝ սկսած հանրապետության նախագահից. Իքդիրը, Կարսը, Վանը, Խարբերդը, Սեբաստիան և այլն, Թուրքիա՞ են ձեզ համար: Եթե Թուրքիա են, բացահայտ ասեք, հասկանանք, եթե Թուրքիա չեն, քարտեզներում այնպես նշեք, որ դա չերևա ինչպես Թուրքիա, այնպես ներկայացրեք, որ չլինի ՀՀ տարածք, բայց նաև ոչ Թուրքիա՝ տարբեր գույներով»:

Յազիչյանն ընդգծեց, որ այդ կերպ և այլ միջոցառումների արդյունքում միայն աշխարհը կհասկանա, թե մենք ինչ ենք պահանջում ու ինչ ենք հիշում:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ