28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պուտինը հիվանդ է եւ մեկ շաբաթ է` ընդհանրապես չի երեւում. զլմ-ներ

Լրատվամիջոցներն անհանգստացած են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությամբ: Պուտինն արդեն մեկ շաբաթ է` չի երեւացել հասարակության առաջ, ավելին` նա հետաձգեց մի շարք կարեւոր հանդիպումներ, որոնց թվում էր նաեւ Պուտին-Նազարբաեւ-Լուկաշոնկո եռակողմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար երեկ, գրում է РБК-ն: Կրեմլն անակնկալ կերպով հետաձգեց նաեւ Հարավային Օսեթիայի հետ պայմանագրի կնքումը:

Անգամ մարտի 8-ին կանանց հետ տեղի ունեցած Պուտինի հանդիպումը, լրատվամիջոցների տվյալներով, մի քանի որ առաջ է տեղի ունեցել եւ ամսի 8-ին հին նկարահանում է ցուցադրվել:

Այս ամենից հետո միջազգային մամուլը կրկին գրեց, թե Պուտինը հիվանդ է, այդ պատճառով էլ չի երեւում հասարակության առաջ: Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այդ լուրերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային մամուլը մի քանի անգամ գրել է, թե Պուտինը տառապում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով: Այդ ժամանակ Պեսկովը հայտարարել էր. «Թող չերազեն, ամեն ինչ կարգին է»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ