03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որտե՞ղ կարող են գործակցել Քուվեյթն ու Հայաստանը

Հայաստանի հարաբերությունները արաբական աշխարհի հետ եղել են ավանդական բարեկամական, սակայն դրանք վերաթարմացնելու եւ նոր շունչ հաղորդելու անհրաժեշտությունը միշտ էլ լինելու է:

Հատկապես կարեւոր է մեր երկրի տնտեսության համար նոր գործընկերներ գտնելը, նոր շուկաներ մուտք գործելը եւ համագործակցության ծրագրեր իրականացնելը այս տարածաշրջանի երկրների հետ: Այս տեսանկյունից հարկ է դիտարկել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրչահամյանը այցը նավթային պաշարներով հարուստ Քուվեյթ:

Արդեն կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը, որտեղ կողմերը շեշտել են հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների հետագա խորացման նպատակների մասին: Ըստ Քուվեյթի էմիրի, չկա որևէ խոչընդոտ Հայաստանի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար, զարգացնելու եւ ընդլայնելու առումով:

Ի դեպ, այն, որ երկու երկրների տնտեսական կապերի խորացման բավականին մեծ հնարավորություններ կան, խոսում են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ ապրանքաշրջանառության ներկայիս փոքր ծավալները:

Այդ ծավալները չեն գերազանցում 1 մլն դոլարը: Առավելագույն ցուցանիշն արձանագրվել է 2011-ին` 802 հազար դոլար, այն էլ միայն ներմուծում Քուվեյթից: 2013-ին ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 632 հազար դոլար, որից արտահանումը Հայաստանից կազմել է 278 հազար դոլար, ներմուծումը` 354 հազար դոլար: Հայաստանից Քուվեյթ հիմնականում արտահանվում է կենդանի ոչխար, իսկ Քուվեյթից Հայաստան ներմուծվում են պլաստմասսե իրեր, ապակե իրեր, հրուշակեղեն եւ այլ ապրանքներ:

Այս պատկերից պարզ է դառնում, թե որքան հեռանկարային է Քուվեյթի շուկան հայկական հատկապես սննդարդյունաբերության համար` ոչ ոգելից խմիչքներ, աղբյուրի եւ հանքային ջուր, հյութեր, պահածոներ եւ այլն: Քուվեյթն աշխարհի ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրների թվում է, հետեւաբար եւ գնողունակ բնակչություն ունի:

Մեր հիմնական շուկաներում առաջացող խնդիրների պարագայում արտահանման այս ուղղությունը կարող է լավ այլընտրանք դառնալ: Մանավանդ որ վերջին մեկ-երկու տարում Հայաստանից արտահանումը այս ուղղությամբ, մասնավորապես դեպի արաբական այլ երկրներ` Իրաք եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, զգալիորեն ավելացել է: Քուվեյթից Հայաստան ներդրումներ ներգրավելու համար խոստումնալից պահ է հիմա, երբ մեր երկիրը անդամակցել է ԵՏՄ-ին:

Եթե քուվեյթյան ներդրումներով Հայաստանում արտադրություններ ստեղծվեն, ապա նրանց համար, առանց մաքսատուրքերի բաց կլինի ԵՏՄ անդամ երկրների մեծածավալ շուկան: Այս ամենի իրականացման համար առկա է նաեւ երկկողմ համաձայնագրերով ամրագրված անհրաժեշտ օրենսդրական դաշտը:

Հայաստանը եւ Քուվեյթը պայմանագրեր ունեն գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին, եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին, ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին, տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին, օդային հաղորդակցության մասին:

Մնում է միայն գործարար շրջանակները կարողանան փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցություն ծավալեն, ինչի համար խթան կարող է հանդիսանալ հայաստանյան պատվիրակության այցելությունը Քուվեյթ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ