17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչքա՞ն է երկարաձգվելու այս օրենքը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե քանի անգամ է երկարաձգվելու: Նշենք, որ առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը, ազատվեն քրեական հետապնդումից, տույժ ու տուգանքները մուծեն, ու խնդիրը կարգավորվի: Սփյուռքի նախարար Հրանուշ […]

Փոփոխություն չծառայած ու Հայաստան վերադառնալ ցանկացողների մասին օրենքում

Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ առաջարկվում է օրենքում 2013 թվականի դեկտեմբերի 31 բառերը փոխարինել 2014 թվականի դեկտեմբերի 31-ով:   «Առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն […]

Էրդողանը վրդովված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հայամետ աջակցությունից

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» գլխավոր խորհրդում: Ըստ թուրքական «Սթար» լրատվական կայքի` Էրդողանը խոսել է նաև հայկական թեմայի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահը կոչ է արել «հայկական պնդումները ընդունած» երկրներին նախևառաջ իրենց պատմության սև բծերը մաքրել՝ ընդգծելով, որ այդ հարցում Գերմանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային ամենավերջին  է խոսք […]

24-ամյա Արմանին` 11 տարի ազատազրկում

Երեք անչափահասներին մուրացկանության ու գողության դրդելու համար 24-ամյա Արմանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ապացուցված է համարել Արմանին առաջադրված մեղադրանքը. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Համաձայն դատավճռի` նա, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած երեք տղաների` ծնողական հսկողությունից դուրս […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Նախագահին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: «Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը խեղաթյուրվում է

Վերջին օրերին ինչպես հեռուստատեսային, այնպես էլ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում տարբեր հաղորդումներ և հրապարակումներ են տեղ գտնում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Պետք է արձանագրենք, որ ազգաբնակչության առողջության համար կարևոր այս նախագիծը ներկայացնելիս շատ դեպքերում   աղավաղվում են առկա փաստերը,  բանավեճերի և քննարկումների ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետների կողմից հնչեցված տեսակետներըներկայացվում ենհամատեքստից կտրված, ինչը […]

Պլանային ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: ս.թ. ապրիլի 29-ին ժամը 11.00-ից մինչև ապրիլի 30-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մեծարենցի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան, Ոսկանյան, Մարտիկյան փողոցների, Ջիվանու, Ծերենցի, Շահումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների` նրբանցքներով, Շահումյան 16 […]

Կոմիտասը չի խելագարվել, պնդում է հոգեբանը

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կայացավ ամերիկահայ հոգեբան Մելինե Գարագաշյանի «Կոմիտաս. Մեծ եղեռնի զոհը» գրքի շնորհանդեսը, գրում է ysu.am-ը: Այն հեղինակի՝ Կոմիտասին զուտ հոգեբանական տեսանկյունից ներկայացնող 2-րդ գիրքն է: Առաջինը՝ «Կոմիտաս. հոգեբանական վերլուծում մը» գիրքը, լույս է տեսել 2011 թ-ին: Այդ գրքում Մելինե Գարագաշյանը, իր հավաքած նյութերն ու փաստերը համադրելով, փորձել է ապացուցել, որ Կոմիտաս […]

Նախագահն ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին: Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարևորում է նաև Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի