18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայկական ձեռագրական մշակույթը

Ապրիլի 28-ին Մատենադարանում «Վերապրած ձեռագրեր» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Երկօրյա գիտաժողովին ներկայացվում են Մեծ եղեռնի տարիներին հայկական մշակութային արժեքների կողոպուտն ու յուրացումը, էջեր Զեյթունի ավետարանի փրկության պատմությունից, «Մշո Ճառընտիրի» նշանակությունը հայագիտության համար, Հայկական Զմյուռնիան և ձեռագրական ժառանգությունը։ Անդրադարձ է կատարվում բազմաթիվ այլ թեմաների։

Միջազգային գիտաժողովը կազմակերպել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ 

Գիտաժողովի բացման խոսքում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նկատեց, որ գիտաժողովի յուրահատկությունն այն է, որ ուղեկցվում է Ցեղասպանությունը վերապրած ձեռագրերի ցուցադրությունով։ Ծրագրի այդ երկու մասերը փոխլրացնում են միմյանց, աղերսվում են մեկը մյուսի հետ որպես մեկ ամբողջություն։ Ըստ Մատենադարանի տնօրենի՝ իրենց նպատակն է ցուցադրել ոչ միայն մեր կորուստների ահռելիությունը, այլև մեր պահպանված ժառանգության ուժն ու զորությունը, կենսականությունն ու պայծառությունը։

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը նշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Մատենադարանում վերանորոգվել է ավելի քան 300 ձեռագիր, և դրանցից, կարելի է ասել, յուրաքանչյուր երկրորդն անցել է եղեռնի դաժան ճանապարհով: Բոլոր ցուցադրություններն ունեն գիտական հենք և փոխշաղկապված են։

Երկօրյա գիտաժողովում իմի են բերվում այն գիտական աշխատանքները, որոնք կատարել են Մատենադարանի գիտաշխատողները հատկապես ձեռագրերի ուսումնասիրման ընթացքում։ Գիտաժողովին մասնակցում են մոտ 25 երիտասարդ գիտնականներ, այդ թվում՝ հայագետներ Բրազիլիայից, ԱՄՆ-ից։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112

E-mail: [email protected]

http://heh.am/

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ