24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանի հետ՝ առանց Ծառուկյանի/վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբագցությունը այսօր գումարել է հերթական նիստը: Քիչ առաջ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի առաջին մասը ավարտվել է: Նիստին մասնակցել են 19 պատգամավորներ, բացակայել են երկուսը` Տիգրան Ուրիխանյանը և Աբրահամ Մանուկյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղարը Վահե Էնֆիաջյանն է: Չնայած Ծառուկյանը վաղուց հայտարարել է, որ հեռանում է […]

Ո՛չ, վարչապետն է որոշում. Աբրահամյանը՝ նախարարին

Կառավարության այսօրվա նիստին որոշվեց հաստատել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը: Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ ըստ օրենքի՝ ստեղծվում է մեկ միասնական մարմին և մեկ միասնական բողոքարկման հանձնաժողով, որն ընդգրկում է հարկային և մաքսային ոլորտները. «Ըստ ընդունված կարգի՝ այս օրենքը քննարկվել է տեսչական բարեփոխումների հանձնաժողովի հետ, որը […]

«Հնչեցված բոլոր կարծիքները իրենց արտահայտությունը կգտնեն բարեփոխված Սահմանադրության մեջ»

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ իբրեւ իշխող քաղաքական ուժ` իրենք ողջունում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներում այլ ուժերի մասնակցությունը: Նա նշեց, որ հնչեցված բոլոր կարծիքներն ու բարեփոխումները իրենց արտահայտությունն անպայման կգտնեն բարեփոխված Սահմանադրության մեջ: «Մինչև մայիսի 5-ը քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց առաջարկությունները»,-ասաց […]

Թույլ եւ վախկոտ. Նորվեգիան քողարկում է իր շահերը` «ցինիկ» չերևալու համար

Նորվերգական «Verdens Gang» թերթն անդրադարձել է վարչապետ Էրնա Սուլբերգի՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության միջոցառմանը չմասնակցելու մասին հայտարարությանը՝ հրապարակելով «Թույլ եւ վախկոտ» հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ.  Հարյուր տարի առաջ, ներկայիս  Թուրքայում  մեկ  միլիոնից ավել հայեր են սպանվել: Քսաներկու երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,  բայց Նորվերգիան` ոչ: Վարչապետ Էրնա Սուլբերգը հրավիրվել է ցեղասպանության  100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը, սակայն ո՛չ […]

«Օրվա փաստը»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման նոր նախաձեռնությունը: «Օրվա փաստը» խորագրի ներքո ձեզ են ներկայացվում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների ոլորտային ինֆոգրաֆիկաներ: 2013-2014 թթ. ընթացքում Երևանում ստեղծվել է 18.8 հա մակերեսով ծաղկային տարածք, որից 5.8 հեկտարը՝ 2012 թվականին, 6.2 հեկտարը՝ 2013-ին և 6.8 հեկտարը՝ 2014-ին: Մենք հաշվետու […]

Ի՞նչ է ակնարկել ԵՄ հանձնակատարը

Ժամանակը ցույց է տալիս, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը ոչ միայն պահպանվում է, այլ նաև խորացման միտում է դրսևորում: ՀՀ-ԵՄ գործակցության նոր ձևաչափի ստեղծման և համագործակցության ընդլայնման մասին պարբերաբար նշում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները` ակնարկելով նաև ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի կնքման հնարավորության մասին, իսկ ավելի ճիշտ՝ բանակցված համաձայնագրի քաղաքական մասի հիման վրա նոր փաստաթղթի մշակման անհրաժեշտության […]

Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի բժշկական օգնություն է տրամադրվել

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության   համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել  Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,  համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը  համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտության հիման […]

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը փակվել է: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով […]

«Հերիք է քիթներդ հայտնիների անձնական կյանք խոթեք»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. «Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, «լրագրողներ» կամ այլ «գիտունիկներ», որոնք հենց ուզում են վարկանիշ, հռչակ, ճանաչում ձեռք բերեն և կայքերը թռցնեն ու էջերում տեղադրեն իրենց գրառումները, սկսում են ստահոդ, մտացածին, չհիմնավորված, օդից վերցրած քննադատություններով, «հավաստի» տեղեկություններով, հնարովի պատմություններով, բամբասանքներով վարկաբեկել այս կամ այն հանրային ճանաչում ունեցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի