11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատմություն չմեռնող հիշողության մասին.ԱԺ պատգամավորը ցնցեց բոլորին/վիդեո/

100 տարի անց էլ վերքը դեռ թարմ է ու սերունդների մեջ ապրող ցավը դեռ դառնում է պատմություն: Այս անգամ պատմությունը վավերագրվեց Մարգարիտ Եսայանի ձեռքով:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը այնուամենայնիվ ժամանակ գտավ «Գյուլունյա» վիպակը կերտելու համար:

Պատմություն չմեռնող հիշողության մասին:

Այսօր ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի գրքի շնորհանդեսին բազմաթիվ սրտեր կրկին անգամ զգացին ցեղասպանված ժողովրդի ցավը:

Գիրքը  հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, մշակութային գործիչներ, ներկա եւ նախկին պատգամավորներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Աժ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը:

Վիպակի վրա Մարգարիտ Եսայանն աշխատել է 5 տարի: Վեպի հերոսուհին 1915 թվականի Հայոց եղեռնը վերապրած կին է:

Վեպի հերոսուհու կերպարը իրական է:Պատմություրնը առնչվում է հեղինակին ու նրա ընտանիքին:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ «Վիգեն և ընկերներ» համույթը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ