17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնում հայերի եւ թուրքերի միջեւ բախումներ են տեղի ունեցել

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց բախումներ են տեղի ունեցել հայերի եւ թուրքերի միջեւ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ուղղված հայերը ակցիաներ են իրականացրել, թուրքերն էլ իրենց հերթին ակցիա են արել` պնդելով, թե հայերը «հորինել են այդ ցեղասպանությունը»: Արդյունքում ոստիկանները միջամտել են եւ ձերբակալել մի քանի հոգու:

Ոչ թե՝ վեց, այլ տասը միլոն հայ՝ բեմում.«Genealogy» խմբի անդամ

«Ֆրանսիայում ինձ քանի անգամ առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ»-ին, սակայն միշտ մերժել եմ, բայց երբ առաջարկ ստացա Հայաստանից, միանգամից ասացի` այո»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Genealogy » խմբի Եվրոպան ներկայացնող անդամ Եսայի Ալթունյանը: Ալթունյանին հուզել է Հայաստանից ստացած առաջարկը ու նա այդ զգացողությունը դժվարանում է լիարժեք արտահայտել:  Մինչդեռ Աֆրիկան ներկայացնող մասնակից Վահե Թիլբյանը Գոհար Գասպարյանի […]

Խայտառակ տապալված է

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությամբ  որոշվելու է, թե ովքեր կարող են ստանալ ֆինանսական հաշտարարի որակավորում: Դրա համար անհրաժեշտ է լինելու անցնել որոշակի դասընթացներ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մենք սովոր ենք ժողովրդավար երկրներում կայացած ինստիտուտները միանգամից ներգրավել ՀՀ-ում՝ հաշվի չառնելով, […]

Կառավարությունը ցուցանիշները վերանայելու հիմք չի տեսնում

Չնայած միջազգային ֆինանսական կազմակերպությունների բացասական սպասումներին, այնուհանդերձ կառավարությունն այս փուլում հիմքեր չի տեսնում նախատեսված աճի ցուցանիշները վերանայելու համար։ Տարեսկզբին տնտեսական գործընթացներն անշուշտ շատ ակտիվ չեն։ Բայց դա պատճառ չի համարում ցուցանիշները նվազեցնելու համար։ Կառավարությունը հույս ունի, որ առաջիկայում նախատեսվող մի շարք ծրագրերի իրականացմամբ կկարողանա ակտիվություն մտցնել տնտեսության մեջ։ Ինչպես հայտնի է, պետական բյուջեով ակնկալվում է […]

Միակ խոչընդոտը, որին հանդիպել են «Genealogy»-ի անդամները

Ինգա Արշակյանը չի կարողանում նկարագրել իր այն զգացմունքները, որը ունեցել է  «Եվրատեսիլ-2015»-ին  մասնակցելու հրավերը ստանալիս: Արդեն մեկ անգամ հիշյալ մրցույթին մասնակցած երգչուհին այսօր լրագրողների հետ կիսեց իր դիտարկումները: «Կրկին այդ զգացողություններն ապրելը ինձ համար մեծ երջանկություն է»,-նշեց նա: Ինգա Արշակյանի  խոսքով` «Genealogy» խումբը   շատ մեծ աշխատանք են տանում, որպեսզի հաղթանակով վերադառնան Հայաստան:  Երգչուհին նշեց, որ […]

Ինքնաթիռն այրվել է Ստամբուլի երկնքում /վիդեո/

Թուրքական ավիաուղիներին պատկանող A320 մարդատար ինքնաթիռը Միլան-Ստամբուլ չվերթն իրականացնելիս վթարային իրավիճակում է հայտնվել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը հայտնում է, որ օդում բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը, ինչի հետևանքով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել: Աղբյուրի համաձայն` այդ պահին ինքնաթիռում գտնվել է 97 ուղևոր: Նրանք տարհանվել են, իսկ հրդեհը մարվել է: Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը ակտիվորեն քննարկում […]

Ես սպասում էի, որ մենք կտուժեինք, բայց փաստացի հակառակը եղավ.փորձագետ

«Կիբերհարձակումները այնքան էլ ուժեղ չէին, ինչպես սպասվում էր, և շատ բաներ աննկատ են անցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանում թուրքական և ադրբեջանական հաքերների կողմից իրականացրած կիբերհարձակումներին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Անվտանգության փորձագետը  նշեց, որ մոտավորապես 250 կայք են կոտրել, որտեղ նշել էին, թե հայերը ստում են, սակայն այդ կայքերը […]

«Геноцид. Начало». НТВ-ի ֆիլմը` Հայոց ցեղասպանության մասին /վիդեո/

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին` «Ցեղասպանություն, Սկիզբ» անվանումով: Ֆիլմի նկարահանումների համար հեղինակները մեկնել են Թուրքիա, ներկա գտնվել այնտեղ մնացած միակ հայկական գյուղում եւ անգամ նրանց հաջողվել է ականատեսների հետ զրուցել:

Ամուսնության նոր տարիք Հայաստանում

ՀՀ Ընտանեկան օրենսգրքը համաձայն ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից: Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` […]

Զինված հարձակում Թուրքիայի վարչապետի կնոջ վրա

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կնոջ` Սառա Դավութօղլուի վրա Թուրքիայի Աֆիոնկարահիսար նահանգում զինված հարձակման փորձ է կատարվել: Ըստ աղբյուրի` ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, ով փորձել է Ղուրանի ընթերցման դասընթացների բացման ժամանակ Սառա Դավութօղլուի վրա հարձակում կատարել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի