18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատկերացրեք` եկել եք մեր տուն . Բագրատյանը՝ նախարարին

ԱԺ-ում քննարկման դրվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ այս օրենքը կիրառվում է ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ այստեղ անտեսված է սպառողի բուժօգնության գնահատական տալու իրավունքը։ «Դուք գտնում եք՝ ճի՞շտ է օրենք ընդունել, որով որակավորում եք ու սերտիֆիկատ տալիս բժշկին, իսկ ի՞նչ դեր պետք է խաղա սպառողը, որի գնահատականն ամենակարևորն է»,-հարցրեց նա։ Մուրադյանը ևս կարևորեց սպառողի կարծիքը, սակայն նկատեց՝ նվազագույն պահը պետք է ապահովի պետությունը՝ հաշվի առնելով, որ առողջապահական հիմնարկն ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում։

«Շատ անգամ խնդիրների լուծման ժամանակ մարդիկ տալիս են հուզական գնահատական, սակայն բժշկական հիմնարկը և մասնագետներն ավելի լավ գիտեն բժշկական ոլորտի մասին։ Այս օրենքով, օրինակ՝ ավագ բուժաշխատողը պետք է 220 կրեդիտ հավաքի, միջին բուժաշխատողը՝ 140»,- ասաց նա։ Սակայն Բագրատյանը նույնպես կրկնեց հարցը՝ հետաքրքիր համեմատություն անելով. «Չեմ ասում նվազագույն սահման մի սահմանեք, ես ասում եմ՝ օրենքում ցույց տվեք մի կետ, որտեղ կա սպառող։ Պատկերացրեք` եկել եք մեր տուն ծորակը վերանորոգելու համար, սական վերանորոգելուց հետո ջուր է կաթում։ Հիմա սպառողը բողոք ունի, իսկ դուք ասեք՝ չէ, լավ մասնագետ է, սերտիֆիկատ ունի»։

 Արմեն Մուրադյանն արձագանքեց. «Վատ վերանորոգված ծորակի արդյունքն անզեն աչքով տեսանելի է՝ ջուր է հավաքվում հատակին և այլն, սակայն բժշկագիտության մեջ սպառողը շատ անգամ օբյեկտիվ գնահատական չի տալիս։ Բժշկագիտության ոլորտի մասնագետը տիրապետում է այնպիսի ինֆորմացիայի. որին սպառողը չի տիրապետում և պարտավոր չէ տիրապետել, և բժիշկը շատ լավ գիտի, թե որ բուժումն է ավելի արդյունավետ։ Պետությունը պարտավոր է ապահովել որակի նվազագույն շեմը»,- եզրափակեց Արմեն Մուրադյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ