18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Սարքում են»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Նուշիկյան ասոցիացիա» ընկերությունում ստուգումներ ոչ թե այս , այլ նախորդ տարի են իրականացվել: Այս մասին Նուշիկյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ մամուլում վերջերս պարբերաբար շրջանառվում են նման տեղեկություններ:

«Դա բնականոն գործունեություն է, հարկային մարմինները տարեկան մի հազար կազմակերպության ստուգման են ենթարկում, ալ բան է, թե այդ ստուգումների ընթացքում ինչ մոտեցումներ են ցուցաբերվում և այլն, պետք է այդ կազմակերպությանն ստուգել, թե ոչ: Բացի դրանից եթե մի կազմակերպության վրա ինչ-որ տուգանք է գրվում, կամ նման տիպի խախտումներ են արձանագրվում, դա բացարձակ չի նշանակում, որ տեղի է ունեցել օրինախախտում, կամ քրեական պատասխանատվության պետք է ենթարկել և այլն»,-ասաց նա:

Նուշիկյանը շեշտեց, որ խախտումները կարող են բազմաթիվ լինել. կարող է լինել անփութության, անուշադրության կամ սխալի հետևանք, ու «վերցնել մեկ-երկու ստուգում առանձնացել ու սարքել չգիտեմ ինչ, դա սխալ է»:

Եթե մի կազմակերպություն իր հարկային պարտականությունները կատարում է, նախորդ տարվա իր կատարած պարտականություններից մի բան էլ ավել է հաշվետվություն տվել, ի՞նչ իմաստ ունի այդ կազմակերպությանը ստուգումների ենթարկել: Որ կազմակերպություն էլ մտնեք, ինչ-որ թերություն կգտնեք, օրենքները հաճախ փոխվում են, ոչ բոլոր կազմակերպություններում են բարձրակարգ հաշվապահներ, իրավաբաններ, շատ տեղեր փոփոխությունների հետևից չեն հասցնում»,-եզրափակեց Գարեգին Նուշիկյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ