14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Թուրքիան դատապարտել է Բուլղարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կրկին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ. այս անգամ բողոքի թիրախը Բուլղարիան է: Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն` Թուրքիային և պատմությանն ուղղված զրպարտություն է որակվել Բուլղարիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևը, գրում է Ermenihaber.am-ը:

Բուլղարական «ATAKA» կուսակցությունը, որի նախաձեռնությամբ է խորհրդարանի օրակարգ մտել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, թուրքական ԱԳՆ-ի կողմից բնորոշվել է որպես ծայրահեղ ազգայնական, այլատյաց, եվրա-ատլանտյան արժեքները ոտնահարող քաղաքական ուժ:

«Հարևան երկիր Բուլղարիայի խոհրդարանը, ցավոք, անտեսում է պատմական նշյալ խնդրի վերաբերյալ Թուրքիայի դրևսորած մարդասիրական և առարկայական նախաձեռնությունները և շարունակում պատանդ է մնալ ծայրահեղականների շրջանակներին»,- ասված է նախարարության տարածա գրավոր հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ դրանից տուժելու են թուրք-բուլղարական հարաբերությունները: Իսկ Անկարայում Բուլղարիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախախարարություն բացատրություններ տալու և պարզաբանումներ ստանալու համար:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի խորհրդարանը ձայների 157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասինբանաձևը, որի տեքստում մասնավորապես նշված է. « Բուլղարիայի խորհրդարանը ճանաչում է1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը: Ապրիլի 24-ը հռչակվում է «հայ զոհերի յիշատակի օր»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ