19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեդվեդեւը ցավակցել է Հովիկ Աբրահամյանին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին և հայ ժողովրդին.

«Հարգելի Հովիկ Արգամի

 

Այս օրերին մենք հարգում ենք պատմության մեջ ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար:

 

Քաղաքակրթության և մարդկության դեմ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացում: Յուրաքանչյուրի պարտքն է խնամքով պահպանել այս ահասարսուռ ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը և անել ամեն ինչ որ անցյալի սարսափները երբևէ և ոչ մի տեղ չկրկնվեն: Այս պատմական դասերի անանց արժեքը հերթական անգամ ընդգծեցին վերջերս Երևանում տեղի ունեցած սգո արարողությունները:

 

Ռուսաստանի դաշնության կառավարության և իմ անունից կարեկցանք և ցվակցություն ենք փոխանցում Ձեզ և եղբայրական Հայաստանի քաղաքացիներին: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը: Հավերժ հիշատակ զոհերին: Թող ապագա սերունդները մշտապես ապրեն խաղաղության և համերաշխության մեջ: Հարգանքով Դմիտրի Մեդվեդև»,- ասված է ուղերձում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ