18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայկը միշտ հաղթելու է Բելին /վիդեո/

«Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց մենք աշխարհին ներկայանում ենք ուժեղ, անկախ, ինքնիշխան հայոց պետականությամբ և Հայաստանի հանրապետություն, Սփյուռք ու Արցախի հանրապետություն միասնությամբ»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Սա է գլխավոր խորհուրդը, որ մենք կարող ենք արձանագրել Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց: Ավելին մենք ցույց տվեցինք, որ ոչ միայն մեր արդար դատի պահանջատերն ենք, այլ ՀՀ-ն կարող է առաջնորդել մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցագործության՝ ցեղասպանության դեմ միջազգային պայքարը, և այդ առաքելությունն այլևս ՀՀ-ն ու հայությունը վերցրել է»,-նկատեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ վերջին զարգացումները հենց դրա մասին էին խոսում: Նա շեշտեց, որ Թուրքիայում ոչ ադեկվատ ընդունվեցին թե ցեղասպանության միջոցառումները, թե գործընկերներ երկրներից հնչած գնահատականները: Նա հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ն սկսեց քննադատել ՌԴ-ին, Ավստրիային ու մյուս երկրներին:

«Սա խոսում էր մի կարևորագույն փաստի մասին՝ Թուրքերի ծրագիրը տապալվել էր. Գալիպոլին տապալվեց և այնպես տապալվեց, որ նրանք շփոթված ուղիղ եթերում ցուցադրեցին ոչ թե Գալիպոլին, այլ Ծիծեռնակաբերդի միջոցառումը:

Այնպես տապալվեցին, որ կոչ էին անում Օլանդին և Պուտինին օբյեկտիվություն պահպանել Լեռնային Ղարաբաղի հարցում և մտահոգված էին, որ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների նախագահները գտնվում էին Երևանում: Մեկը լինի, հարց տա՝ դուք ի՞նչ գործ ունեք Մինսկի խմբի համանախագահության հետ»,-ասաց Շարմազանովը:

Նա նկատեց, որ ԼՂՀ-ն կայացած ժողովրդավար երկիր է, ինչու կհամոզվեն մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Եվ սա այն դեպքն է, երբ Հայկը չի կարող պարտվել Բելին, Հայկը միշտ հաղթելու է Բելին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ