29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժամանակակից սպանդանոց

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը,  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու  Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը,  Սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  տարբեր միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Սպանդանոցը հիմնվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի Հանրապետության կառավարության  ֆինանսավորմամբ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող  «Աջակցություն սպանդանոցների զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակում կառուցվել են ևս  4 տիպային սպանդանոցներ Զառիթափ, Արզնի,  Օձուն և Մայակովսկի համայնքներում:

«Նմանատիպ ժամանակակից սարքավորումներով հագեցած սպանդանոցների շահագործումը  հնարավորությունն է տալիս կանխարգելել գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունները,  սպառողների համար  առավել անվտանգ ու որակյալ արտադրանք ապահովել և աստիճանաբար նվազագույնի հասցնել բակային մորթը»,- շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր բացման խոսքում:

Նախարարը  կարևորել է այս ոլորտում Հունաստանի կառավարության հետ  առկա համագործակցության արդյունավետ փորձը և աջակցությունը` նշելով, որ սպանդանոցների կառուցումը շարունակական է լինելու, և նախարարությունն իր առջև խնդիր է դրել հանրապետության բոլոր մարզերում նմանօրինակ սպանդանոցներ հիմնել: Նախարարը հայտնել է նաև, որ անասնապահության ոլորտում մեծածավալ ներդրումներ են իրականացվում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի միջոցներով, որի շրջանակում էլ նախատեսվում է իրագործել անասնապահական մթերքների արտադրության արժեշղթաների հզորացումը,  այդ թվում՝  սպանդանոցների կառուցումը:

«Հունական կողմը ողջունում է սպանդանոցների բացումը,-  նշել է  Իոաննիս Տայիսը,- մենք ուրախ ենք, որ իրականացված ֆինանսական ներդրումները  կխթանեն ազգային հաստատությունների կարողությունները` ուղղված որակյալ մսի և մսամթերքի արտադրությանը»:

Դեսպանը ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների գործընկերությամբ Հայաստանում իրականացվել են մի շարք ծրագրեր ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ այլ ոլորտներում, այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ծրագիր, որն առնչվում է թունաքիմիկատներին և  մնացորդային քանակների որոշմանը` համոզմունք հայտնելով, որ երկուստեք փոխշահավետ համագործակցությունը հետագայում նույնպես կշարունակվի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ