29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Աշխարհն այլևս չի հավատում»

«Ամբողջ ազգը պետության հետ միասին՝ Ղարաբաղ, Հայաստանի հանրապետություն և սփյուռք, միակամ էին, միասին էին ու չափազանց կազմակերպված»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի միջոցառումների մասին: «Ես վստահ եմ, որ շարունակվելու է, և սա ընդամենը մեկ հանգրվան է, որ մենք վերջնակետը պետք է տեսնենք այն ժամանակ, մինչև որ Թուրքիան ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ստիպված է ուղղակի հաշվի նստել այս հզոր հայկական ազգի հետ»,-նշեց նախարարը:

Ըստ նրա՝ ազգային ներուժն երևաց հենց այս օրերին: «Ազգովի մենք որպես ժողովուրդ շատ մեծ ենք, շատ հզոր ենք, 10 մլն ենք և եթե դրան էլ գումարենք Թուրքիայի 2 մլն իսլամացած հայերին, ապա 12 մլն ժողովուրդն այնպիսին է, որի հետ պետք է հաշվի նստեն: Թուրքիան հասկացավ, որ գործ ունենալով 3 միլիոնանոց Հայաստանի հետ՝ գործ ունի 12 մլն հայի հետ»,-ասաց նա:

Դիմելով այն բոլոր կազմակերպություններին ու պետություններին, որոնք թուրքասեր են ու թուրքամետ են՝ Հակոբյանը շեշտեց. «Նրանք պետք է խորհուրդ տան Թուրքիային, որ ժամանակն է ճանաչելու, որովհետև հայերը չեն լռելու և ամեն տարի Թուրքայի հեղինակությունը անկում է ապրելու և ոչ թե ավելանլու, դա մեկ: Երկրորդը՝ իրենք պետք է խորհուրդ տան իրենց սիրելի Թուրքիային, որ այդ գումարները, որ ծախսում է ժխտելու և կեղծելու վրա, թող այդ գուրմարները խնայի, որովհետև աշխարհը, միևնույնն է, այլևս նրան չի հավատում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ