18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչո՞վ էր առանձնահատուկ Made in Armenia-ն

«Մերիդիան» Էքսպո կենտրոնում ապրիլի 26-28-ը տեղի ունեցած «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) եռօրյա ցուցահանդեսը աննախադեպ էր մի քանի առումներով:

Առաջին հերթին, որ այդ ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի տնտեսության, հատկապես արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող (սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն) շուրջ 330 ընկերություններ: Նման քանակի ընկերությունների մասնակցությամբ դեռեւս ոչ մի ցուցահանդես տեղի չէր ունեցել:

Երկրորդ` ցուցահանդեսին մասնակցում էին բացառապես տեղական արտադրողները եւ այն նախատեսված էր ներկայացնելու Հայաստանի արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները: Արտերկրի, այսինքն ներմուծման նպատակով իր արտադրանքը ցուցադրող ընկերություններ չկային:

Երրորդ` ցուցահանդեսի տարածքը հնարավորություն էր տալիս լավագույնս ներկայացնելու ընկերությունների արտադրանքը: Հայկական խմիչքներ, բազամազան սննդատեսակներ, հագուստի տեսականի, շինանյութեր, ծրագրային եւ ինժեներական արտադրանք, ոսկերչական զարդեր, հուշանվերներ, դեղեր եւ այլ ապրանքներ այցելուներին ներկայանում էին ընդարձակ, լավ լուսավորված, ժամանակակից հարմարություններ ունեցող տաղավարներում:

Նախկինում կազմակերպված ցուցահանդեսներից ոչ մեկը չի անցակցվել նման մեծ տարածքում եւ նման պայմաններում: Չորրորդ` «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) էքսպոն անց կացվեց այն ժամանակ, երբ Հայաստանում էին ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մեր երկիր ժամանած բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, որոնց համար դա հնարավորություն էր ծանոթանալու Հայաստանի արտադրական հնարավորություններին:

Հինգերորդ` ցուցահանդեսին առանձին օրեր հատկացրեցին եւ ներկա գտնվեցին Հայաստանի նախագահն ու վարչապետը: Նրանք բավականին երկար շրջեցին տաղավարներով, զրուցեցին արտադրողների հետ, լսեցին նրանց հուզող խնդիրներն ու առաջարկները: Ընդհանրապես, ցուցահանդեսն անց էր կացվում արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում եւ հիմնական նպատակներից էր հայաստանյան ընկերությունների արտահանման հնարավորությունների խթանումը: Այն կազմակերպել էին էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ինչպես արդեն նշվեց, մի շարք առումներով առանձնահատուկ ցուցահանդեսի կազմակերպումը խոսում է պետության կողմից տեղական արտադրության տրվող կարեւորության մասին:

Բնականաբար, միայն մեկ ցուցահանդեսով չեն լուծվի ոչ արդյունաբերության աջակցության, ոչ էլ արտահանման խրախուսման խնդիրները: Պարազապես այս ցուցահանդեսը պետք է դիտարկել արդյունաբերության զարգացման աջակցության պետական քաղաքականության քայլերից մեկը` ի թիվս պետություն-մասնավոր համատեղ ծրագրերի, ազատ տնտեսական գոտիների, ՏՏ ոլորտի, ջերմոցային տնտեսությունների համար արտոնյալ հարկային ռեժիմների, նոր արտադրությունների ստեղծման ներդրումային ծրագրերի համար ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման, արտերկրում անցկացվող ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությանը ցուցաբերվող աջակցության եւ այլ ձեռնարկումների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ