15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բակում օձ են հայտնաբերել

Հուլիսի 13-ին, ժամը 11.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վ.Համբարձումյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Հրշեջ – փրկարարները Է. Մ.-ի տան բակից հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Կարճ յուբկով ու կրծկալով տղա. տաքսու վարորդը զարմացած է

Տաքսու վարորդը ամենից շատ է շփվում հասարակության տարբեր խավի ներկայացուցիչների հետ: Տաքսու վարորդներից շատերը , եթե ցանկանան գրքեր կգրեն ժամանակի ու մեր օրերի մասին, որը կլինի օբյեկտիվ տարեգրություն: 26 ամյա Վահանը արդեն քանի տարի տաքսի է վարում.”Կարգին տղա եմ, տուն տեղ, ազիզ բալա ու կնիկ”,-իր ուղևորին ասաց նա (Henaran.am-ի թղթակցին): “Բայց սենց ապրել չի լինում, […]

Խիստ նկատողություն է տվել

 Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի  հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն: Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել […]

Ամեն ինչ լղոզված է. «Ոչ թալանինն»՝ աուդիտից ու իր հետագա քայլերից

«Ոչ թալանին» նախաձեռնությունը դեռևս չի որոշել՝ մասնակցելու է ՀԷՑ-ում կայանալիք աուդիտին, թե ոչ: Դա կախված է նրանից, թե աուդիտը ինչ տեսակի կլինի: «Աուդիտ անցկացնելու առաջադրանքը միայն Սերժ Սարգսյանի ելույթում տեսանք: Հետագա քայլերը  որպես այդպիսին չգիտենք մինչև օրս, թե երբ է լինելու, ինչպիսի աուդիտ է լինելու, ամեն ինչ լղոզված է: Ֆինանսական աուդիտ ամեն տարի անցկացվում է, եթե […]

Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հուլիսի 14-16-ին, 18-ին հյուսիսային առանձին վայրերում, 17-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:  Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:

Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնի ԼՂ հակամարտության հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 12-ին խորհրդակցությունների համար մեկնել է Մոսկվա: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում: «Այսօր ես մեկնում եմ Մոսկվա եւ անհամբերությամբ սպասում եմ ԼՂ հակամարտության հարցով խորհրդակցություններին», -նշել է նա:  

«Բազեի» ընթացքում մրցումների անցկացումն ու մրցավարությունը պրոֆեսիոնալ մակարդակով են

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը։ 13 տարվա պատմություն ունեցող հավաքը մրցութային է։ Մասնակիցներն ուժերն են չափում մշակութային, մարզական, ինտելեկտուալ մրցաձևերում։ Գրիգորի Ամբարյանը «Բազե» ավաքի մարզական ղեկավարն է, Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչը։ «Բազեին» մասնակցում է 2005 թվականից՝ տարբեր կարգավիճակներում՝ որպես մրցավար, մասնակից, ճակատի մարզական ղեկավար, հետագայում նաև՝ հավաքի սպորտային ղեկավար։ […]

Պետք է շունչներին կանգնել

«Երիտասարդները Բաղրամյանում կարողացան արթնացնել քնած պետական մեքենան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նա հույս ունի, որ աուդիտը դրական արդյունք կտա, իսկ շարժումը պետք է կարողանա հետևել ու թույլ չտալ, որ պետական մեքենան քնի: «Միշտ արթուն պետք է պահել: Եթե գործընթացը կարողանանք ճիշտ կազմակերպել ու իրականում ապահովենք դրա թափանցիկությունը, դրա համար […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   15-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-140 շենքերի, Րաֆֆու 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, […]

Սիրուշոն՝ հայ կնոջ կերպարից

Երգչուհի Սիրուշոն ֆոյսբուքյան իր էջում գրել է.  «Ինձ համար հայ կնոջ կերպարն ուժեղ է: Նա իր համարձակությամբ և պատվի բարձր զգացումով կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ)) Դարեր շարունակ հայ կինը միշտ պատրաստ է եղել պաշտպանել իր տունը, արժեքները…Երբեք, սակայն, չկորցնելով կանացիությունը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի