23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հոգեւորականները սոցիալապես անապահով խավ են

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը Henaran.am-ի հետ զրույցում չկիսեց այն տեսակետը, թե հոգեւորականների մեծ մասը նույնացվում են օլիգարխների հետ, ինչի արդյունքում կորել է մարդկանց հավատքը: Մասնավորապես որպես օրինակ նշեցինք մամուլում հաճախ հայտնվող Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին:

“Թերթերում հազար ու մի անուն կարող են շոշափվել, ամեն ինչ կարող են գրել, բայց քանի-քանի քահանաներ են ծառայում առանց աշխատավարձի”,-ասաց Սրբազանը:

Նրա խոսքով՝ թեմեր կան, որ հոգեւորականները 60 հազար ամսական աշխատավարձ են ստանում: “Այդ փողով հինգ, վեց, յոթ երեխա են մեծացնում եւ լռելյայն, անտրտունջ ծառայում ”,-նշեց Սրբազանը` ավելացնելով, որ հոգեւորականները դասվում են սոցիալապես անապահով խավի դասին:

Ինչ վերաբերում է մարդկանց հավատքին, ապա, ըստ Պարգեւ Սրբազանի, վերջին տարիներին հավատացյալների թիվը աճել է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ