21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խայտառակ խախտումներ` Երևանի սուպերմարկետներում

Սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները պարբերաբար մարզերում ուսումնասիրություններ են իրականացնում առևտրի կետերում: Ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն` ամփոփելով  իրենց արձանագրած տվյալները՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ ասաց, որ մարզերում սպառում չկա, նվազել է սպառողների թիվը, հիմնական գնումներն էլ պարտքով է:

«Մարզերում եղանք շատ արտադրամասերում: Պետք է ասել, որ ավելի վատ վիճակ էր, քան Երևանի արտադրամասերում: Այսօր կա սպառողի դեֆիցիտ: Երբ Երևանի կենտրոնն ենք ուսումնասիրում,  տեսնում ենք, որ սպառումն ավելի շատ է,  քան ծայրամասերը»,- ասաց բանախոսը հավելեց, որ իրենք ուսումնասիրել են նաև սուպերմարկետների աշխատանքը:

Այստեղ աղաղակող խախտումներ են նկատել: Մելիտա Հակոբյանը օրինակի համար նշեց, որ բոլոր սուպերմարկետներում ցուցափեղկին դրված ապրանքը, երբ հասնում է դրամարկղ, գինը թանկ է գրանցվում: Այսինքն, մակնշված գինը դրամարկղում ավելի թանկ է արձանագրվում.

«Խնդրում ենք հաշվարկել Ձեր գնած ապրանքը, տեսեք ինչ գներ է, գումարեք թվերը, եթե այդպես չլինի, տարեք մեկ-մեկ ցույց տվեք»,- սպառողներին խորհուրդ տվեց Մելիտա Հակոբյանը:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը նշեց նաև, որ արձանագրված խախտումները ներկայացվելու է պատկան մարմիններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ