Դատախազ, հացի փող տուր. կտրեց ճանապարհը /վիդեո/
Ապրիլի 24 ին դեպի Ծիծեռնակաբերդ` ցեղասպանության հուշահամալիր ՀԱԿ երթի ժամանակ մուրացիկները շտապեցին ՀԱԿ վերնախավի ճանապարհը կտրելու` “թող” էին ուզում: Նրանցից մի տղամարդ դիմելով ՀԱԿ պատգամավոր,նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին ասաց. ” Դատախազ ջան, հացի փող կտաս”: Ջհանգիրյանը չարձագանքեց մուրացիկին և դեմքի հանդարտ արտահայտությամբ շարունակեց երթը:
Միջադեպի հետ կապված Henaran.am-ը զրուցեց ՀԱԿԿ Երևանի ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ:
Երևանի “էքս” քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նկատեց, որ իրենց ծրագրում կետ կա` “նման մարդկանց ապրելու համապատասխան տեղեր պետք է հատկացվեն, որ պետությունը նաև նրանց սնունդը ապահովի: Այդ դեպքում նման միջադեպեր չեն լինի”:
Վահագն Խաչատրյանը այսօր չի ցանկանում քարոզչություն անել, բայց նշում է, որ իր քաղաքապետ ընտրվելու դեպքում հնարավորինս ուշադրություն կդարձվի այս խնդրին.”Պետք է իշխանությունները ուշադրություն դարձնեն նաև փողոցի մարդկանց, այդ թվում նաև հոգեկան հիվանդներին և իսկապես մուրացկաններին և այն մարդկանց, ովքեր ապրելու հնարավորություն չունեն”: