Սոված էրեխա եմ պահել, բայց չեմ ծախել … Դավիթը 80 հազար մաղարիչ ա ուզում էրեխեքին հացի փող տալու համար
րմավիրի մարզի Գայի գյուղի բանկչուհի Մարինե Նահապետյանի հեռախոսազանգը Henaran.am-ի խմբագրություն հուսահատված մարդու վերջին ճիգ է: 33-ամյա Մարինեն 5 երեխաների մայր է ու այս պահին ոչ մի կերպ չի կարողանում հաց հայթհայթել իր երեխաների համար:
Վերջերս տարած ծանր վիրահատությունից հետո երիտասարդ կինը դեռ չի կարողանում ծանր աշխատանք կատարել. մինչ այդ Մարինեն չի խուսափել ծանր աշխատանքից` մաքրել է հարևանների դրսի զուգարանները, դաշտային գործեր է արել … Ամուսինը արցախյան պատերազմի մասնակից է՝ հաշմանդամ:
“Կարկուտը դրածս բոստանը ավիրեց, Դավիթը երեխեքիս հացից զրկեց: Փարոսս կտրելա, ասում ա` չի հասնում քեզ: Ինձ չի հասնում, ո՞ւմ ա հասնում: 80 հազար դրամ մաղարիչ ա ուզում երեխեքիս հացի փողը վերականգնելու համար”,-պատմեց Մարինե Նահապետյանը:
Մարինեի հավաստմամբ` Դավիթը, ում ազգանունն անգամ ինքը չգիտի, իրենց գյուղի “Փարոսի” տեսուչն է: Բազմազավակության համար սահմանված նպաստը կտրել են` մատնանշելով, որ Մարինեի երեխաներից 2-ը ժամանակավորապես տեղափոխվել են Ռուսաստանի դաշնություն վերջինիս ծնողների մոտ.
“Վիճակս ծանր էր, պահող չկար, մերոնք տարան, ինչա` էս երեքն էլ պիտի սովից մեռնեն”,-բացատրեց Մարինեն` հավելելով, որ տարիներ առաջ իրեն մեծ գումար են առաջարկել տղաներից մեկին վաճառելու դիմաց. “Ես սոված երեխա եմ պահել, բայց չեմ ծախել, ասեք` հիմա ի՞նչ անեմ”:
“Աղաչում եմ` օգնեք, վերջին հույսս դուք եք /հեղ.- նկատի ունի Henaran.am-ը/, փրկեք էրեխեքիս էս վիճակից”,-լացակումած խնդրում է երիտասարդ մայրը:
Մարինե Նահապետյանը Henaran.am-ի միջոցով ցանկանում է իր ձայնը հասցնել պատկան մարմիններին, որոնց դիմելու այլ տարբերակ չի գտնում:
Շարունակելի