Սերժին մեղադրելու լիքը բան կա, բայց …
Վիրտուալ տիրույթը արունակում է սահմանադրական փոփոխությունների ակտիվ քննարկումը: Օգտատեր Վախթանգ Սիրադեղյանը գրում է.
«Հայեր ջան, Սերժին մեղադրելու լիքը բան կա, բայց հաստատ դա այն չի, ինչ խոսվում է այսօր. «նա մեկ անձի բռնապետությունը փոխարինում է կուսակցակապետության, ինչն ավելի վատ է»: Ոչ, հազար անգամ ոչ, ավելի վատ չի, որովհետև կուսակցապետությունը ենթադրում է որոշումների կոլեգիալ կայացում, ինչը հազար անգամ ավելի լավ է, քան միանձնյա կայացումը: Դա մեկ, և երկրորդ՝ շատ ավելի հեշտ է կուսակցապետության փոխակերպումը նորմալ կառավարման համակարգի, քան միանձնյայի դեպքում, այդ փոխակերպումն էլ հնարավոր է իրականացնել առանց արյունահեղության, ինչը որ տեսականորեն անհնար է միանձնյա կառավարման դեպքում:
Զարմանալի, բայց կուսակցապետությունն ավելի վատ համակարգ են ներկայացնում նրանք, ովքեր որպես քաղաքական գործիչներ պետք է որ ավելի լուրջ փաստարկներ գտնեին ընդդեմ սահմանադրական փոփոխությունների» :