16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարսափելի ջրհեղեղ Սոչիում. մարդկանց տարհանում են /վիդեո/

Սոչիում տեղումների հետևանքով հեղեղումներ են սկսվել, ինչի արդյունքում քաղաքի ղեկավարությունն արդեն սկսել է մարդկանց տարհանումը: Կրասնոդարի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ իրավիճակն այս պահին ծայրահեղ չէ, սակայն հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի, հայտնում է Tass գործակալությունը: Նշվում է նաեւ մեկ զոհի մասին` Ադլերի շրջանում զոհված տղամարդու մարմին է հայտնաբերվել: 400-ից ավելի տուն […]

Քամին տանիքներ է քշել

Հունիսի 26-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ հունիսի 25-ին ժամը 20.30-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Բ. Գ.-ի տան տանիքը (մոտ 5 քմ): Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակից Մ.Հ.-ը:   

НТВ-ի լրագրողին չեն հեռացրել աշխատանքից /վիդեո/

Նախօրեին հայկական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ ռուսական НТВ հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է լրագրող Անաստասիա Պակին եւ օպերատորին` Երեւանում ցույցերը լուսաբանելու համար, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել: Այդ մասին ակտիվիստներին պատմել էր անձամ Անաստասիան` լաց լինելով: Քիչ առաջ, սակայն, НТВ հեռուստաընկերությունը Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել, որով հերքում է […]

Վանաձորցիները սատարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին

2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ: Անվիճելի է, որ 17 ՀՀ դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ներկայացված հիմնավորումները խոսում են ընկերության կողմից չարաշահումների, վատնումների և ընդհանուր վատ կառավարման մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգելու և Ընկերության ներկայացրած ծախսերը մանրամասն քննության […]

ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները վերականգնվել են

արտուղարության հյուպատոսական վարչության գործուն ջանքերի շնորհիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ակնկալում է եկող շաբաթվանից ամբողջությամբ վերականգնել վիզաների ծառայությունները: Տեխնիկական խափանման հետևանքով առաջացած կուտակումների պատճառով մենք դեռևս չենք կարողանա վիզայով անձնագրերը վերադարձնել դիմումը բավարարելուց հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես սովորաբար արվում էր:   Ոչ ներգաղթային վիզայի դիմումատուներին (տուրիստական, բիզնես, ուսանողական և այլ վիզաներ)   Եթե դուք հարցազրույցի […]

Ովքեր են Աշոտյանի դեմ. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրում է. «…թե Արմեն Աշոտյանի նկատմամբ միտինգի ժամանակ ծայրահեղ անհանդուրժողականության կազմակերպիչները ԲՀԿ-ի ջահելներն են եղել, և քանի որ միտինգը համակարգողներ չունի, ցանկացած մեկը ցանկացած պահի կարող է ինչ ասես բարձրաձայնել, նրան էլ ձայնակցեն մնացածները։ Աշոտյանի հարցում ԲՀԿ-ն փորձել է հենց այդպես էլ վարվել, նրանցից հետ չեն մնացել ՀՅԴ-ի […]

Դավիթի վրայից արյան հոտ էի զգում. մատուցողուհու դաժան սպանությունից. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը: Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար: Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, […]

Երկրի նախագահին չեն ասում՝ այսպես կլինի, այնպես կլինի. ոստիկանապետը` երիտասարդներին

Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակվում է: Ցուցարարների մոտ ուրախ տրամադրությունը ևս շարունակվում է: Վաղ առավոտյան այստեղ ժամանեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա մոտեցավ և զրուցեց ցուցարարների հետ: Երբ նրան մոտեցավ Վաղինակ Շուշանյանը, ում ձայնը կտրված էր, ոստիկանապետը կատակեց. «Ինձնից լավը չլինեք, թող մի քիչ էլ ձեր ձայնը կտրվի»: Նա հորդորեց մաքուր պահել տարածքը: Ապա նա մոտեցավ ու […]

Հիմնադիր խորհրդարանը վարկաբեկում է ՀԱԿ-ին. Իրավունք

Ինչպես հայտնի է, ցուցարարների ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրել էր, որ բաժանվել են թռուցիկներ ՀԱԿ-ի անունից՝ սադրիչ կոչերով, սակայն ՀԱԿ-ը հայտնել է, որ դրա հետ կապ չունի: ՀԱԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ ՀԱԿ-ում, ինչքան էլ տարօրինակ է, սրա տարածումը համարում են ոչ թե «հանցավոր ռեժիմի», այլ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գործը, որը նպատակ ունի […]

Կտրել Բիբինի Բիբինը … /ֆոտոշարք/

Մեկ տարեկան Արփին մայրիկի հետ եկել էր Բաղրամյան պողոտա: Փոքրիկը զարմացած աչքերով էր նայում շուրջբոլորը:«Թող հիմիկվանից պայքարել սովորի»,-ասաց Արփիի մայրիկը` ընդդիմադիր քաղաքացի Անի Կաղինյանը:Անին անգամ հղի վիճակում պայքարել է մարդկանց իրավունքների պաշտպանության համար:Այդ պատճառով էլ չի տարակուսում` Արփին պատրաստ է պայքարի: Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայի անցուդարձը` ֆոտոշարքում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի