Ողջ կյանքս նվիրել եմ Հիսուս Քրիստոսին. Խուան Կարլոս Վալերոն
Խուան Կարլոս Վալերոնը Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հայտնի ֆուտբոլիստներից է, ունի բազմահազար երկրպագուներ: Ֆուտբոլիստը քրիստոնյա է եւ իր հարցազրույցներում հաճախ է խոսում կրոնի մասին, գրում է yesHEis-ը:
«Ես նվիրել եմ ողջ կյանքս Հիսուս Քրիստոսին և մի փոքր անգամ չեմ կասկածում Նրա ուժի զորեղությանը»,- ասում է Խուան Կարլոսը:
«Ես սովորական տղա էի ու հավատում էի Աստծուն այնպես, ինչպես շատ այլ մարդիկ այս աշխարհում: Մեկ օր լսեցի Հիսուսի մասին և սկսեցի Աստվածաշունչ կարդալ: Երբ ես իմացա իմ հանդեպ Աստծո մեծ սիրո մասին, ես անմիջապես ընդունեցի Քրիստոսին՝ որպես իմ Տեր ու Փրկիչ»: Ֆուտբոլիստն ասում է, որ այդ պահից իր կյանքում շատ բան փոխվեց:
«Աստված շատ մտերիմ դարձավ ինձ, և չնայած կյանքում երբեմն տհաճ բաներ են կատարվում, Հիսուսը դրանք փոխում է:
Ես իմ կյանքը նվիրել եմ Հիսուս Քրիստոսին և մի փոքր անգամ չեմ կասկածում Նրա զորության կարողությանը:
Որպես մարզիկ՝ կարող եմ ասել, որ այն ամենի համար, ինչին հասել եմ, Աստծուն եմ պարտական:
Ես ցանկանում եմ կոչ անել բոլոր մարդկանց՝ երիտասարդներին ու ծերերին, վստահելու Աստծուն, որովհետև Նա բարի է: Նա տալիս է մեզ ամենը, ինչ անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի միջոցով»,- ասում է ֆուտբոլիստը: