23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Երբ ՀԱԿ-ը վարկաբեկեց ընդիմադիր շարժումը”. /վիդեո/

Բոլոր ժամանակների ընդդիմադիր Արշակ Սադոյանը պատրաստ է գնահատական տալ գործող իշխանությանը. “Ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը կգնահատեմ, որպես շարժում հոսանքով: Որևիցե արմատական նորություններ, նոր մոտեցումներ, ցավոք սրտի, չեմ տեսնում, բայց հույս ունեմ, որ նոր մոտեցումներ ուղղակի նրանց էլ կպարտադրվի, որովհետև հնարավոր չի անընդհատ հոսանքով գնալ”,-Henaran.am-ի հետ ասաց Արշակ Սադոյանը: Նա կարծում է, որ ներկա իշխանությունը բաց […]

՛՛Հատուկ անասունների համար՛՛. Մելիք-Ադամյան տանող ճանապարհին /օրվա կադր/

Քաղաքական հարթակներից հնչող հայհոյանքն ու վիրավորանքի չափաբաժինը սովորական են դարձել հայաստանցու համար: Բայց որ հասարակական անհանդուրժողականությունը, իրար կոկորդ կրծելու պատրաստակամությունը հատում է չարության պատկերացրած սահմանը, չափազանց վտանգավոր է դառնում հենց հասարակության համար: Henaran.am-ի ֆոտոխցիկի արձանագրած կադրի մեկնաբանությունը Խանջյանից Մելիք-Ադամյան տանող ճանապարհին՝ թողնում ենք ընթերցողին: 

Ավտոթար Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Հուլիսի 26-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են թիվ 56 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի Տ2708 և «ԶԵԹ» տաքսի ծառայությանը […]

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 26-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Ծերեթելու փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի և << Հետախույզների միավորում>> ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին <<Մենք զինվոր ենք>> խորագիրը կրող առաջին երիտասարդական մրցույթները

Հուլիսի 25-ին Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուր 7 հասցեում գտնվող զորամասում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի և << Հետախույզների միավորում>> ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Մենք զինվոր ենք>> խորագիրը կրող ծրագիրը:   Ծրագրի մեկնարկը տրվեց Սթրայքբոլ խաղով, որին մասնակցում էին ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի, << Հետախույզների միավորում>> ՍՀԿ-ի, Աշխարհազոր երիտասարդական կրթական ՀԿ-ի և վերոնշյալ […]

Խաբված ու տուժված՝ սահմանագծին /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ  Չորաթան գյուղի բնակչուհի Արև Քալանթարյանը տուժել է իր իրավունքներին լիարժեք չտիրապետելու և ՀՀ օրենքը չգիտակցելու պատճառով: Արև Քալանթարյանը անմեղ-մեղավոր է, իսկ արդյունքում տուժողի կարգավիճակում են հայտնվել նաև նրա անչափահաս երեխաները: Արևի ամուսինը հաշմանդամ-ազատամարտիկ է: Արև Քալանթարյանը աշխատում է գյուղում տեղակայված Մխիթարյան միաբանության՝ արվեստի դպրոցում: Քալանթարյանը գոբելենի ուսուցչուհի է: Արև Քալանթարյանը միաբանությունում աշխատելու […]

Ինչպես խուսափել շաքարային դիաբետից

ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը շաքարային դիաբետից խուսափելու համար խորհուրդ է տալիս առողջ սնունդ կիրառել, մանավանդ որ Հայաստանում բանջարեղենը բավական շատ է հանդիպում: «Ցավոք, մեր ազգային խոհանոցն այնպիսին է, որ մեր ուտեստները մեր մասամբ շատ յուղոտ են, պարունակում են մեծ քանակությամբ յուղ և դա անբարենպաստ պայման է»,- ասաց նա: Նա նաև խորհուրդ է տալիս fast food-ից […]

Ադրբեջանական բանակն ունի առնվազն մեկ զոհ եւ 8 վիրավոր

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց  ականանետերից եւ տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի